ամբողջ հատվածներ, որոնք հեթանոս կին և, ինչպես Կորյունը գրում է․ Մաշտոցն «ի սփիւռս հեթանոսաց» էր քարոզում[1]։
3. Նյութը։― Այս ճառերի մեջ հեղինակի ձգտումն է՝ խրատել և ուսուցանել։ Դրանք «հոգևոր խրատներ» են, որոնց ընդհանուր խնդիրն է քրիստոնեական ոսումն ու բարոյականությունը։ Ճառախոսը քարոզում է քրիստոնեական առաքինի կյանքի պայմանները բարքերի մաքրություն, ժուժկալություն, սեր, հեզություն, գթություն։ նա հորդորում է՝ բարի անել, հեռու մնալ տնառակությունից, չարից, և նմանները։ Եվ այս ամենը մի ընդհանուր վերնական նպատակի համար, որ է աշխարհի «խաղաղությունն ու շինությունը»։
Կան ճառեր, որոնք նվիրված են հատուկ խնդիրների, ինչպես են՝ պահք (Թ.), «Վասն հոգւոց մարդկան բացայայտութիւն» (ԺԵ), «Վասն մարտիրոսացն վարդապետութիւն ուսժանց»։ (ԺԶ), ՑորդոբուՏե ապաշխարութեան խոստովանեալ (ԺԹ), ե ուրիշները։ Այսպիսի ճառերի մեջ ևս պահվում է նույն ընդհանուր խրատական բնավորությունը։
Հատուկ խնդիրների նվիրված ճառերից մեկն կ նաև՝ «Խրատք ճգնության և ցոյց հանդիսից, որ յառաքինութեան յորդորմունս» (ԻԳ)։ Այս ճառը վերաբերում է վանականներին ու վանքերին, որ Մաշտոցը հաստատել էր Հայաստանի զանազան կողմերում։ Նա մանրամասն կանոններ է տալիս վանականների կենցաղավարության համար, մի առ մի խոսում է պարտականությունների մասին վանական պաշտոնյաների, որ են՝ վերակացու, տնտես, ղաբաթավոր, տեսուչ հիւրոց, «տեսուչք եղանց հողագործաց կամ խաշանց արոաակտնաց և հոտից կթոց և գրաստուց բեռնակրաց», «որոց ոդն (ոտնաման) հաւատացաu», գործավար, գործակալ։
Հասարակական խնդիրներ չի հարուցում ճառագիրը, այլ խոսում է անհատական արարքների մասին։ Մեկ–մեկ, սակայն, նա ակնարկում է դասակարգային հարաբերության, աշխատավորների խռովությունն ընդդեմ տերերի՝ համարելով հետևանք մարդկանց չարագործության․ Եւ զխաղությունն և զշինութիւնն․․․ ի խռովութիւն և ի տարակոլսանս դարձուցանէ (աստուած) և յանհնարին չարիս֊խոովութիւնս ընտանեաց և օտարաց։ Ծառայից և տերանց և ի պէսպէ չար հտմբաւս․ ղի այսոքիւք դտրձցին ի զղջումն։ Իսկ եթե դրանով չեն ուղղվում, շարունակում են չարիք գործել, և արհամարեն զորէնս և զիրաուլնս տնանկաց և զողորմութիուն կարօտելոց, և զճշմարտութիունն անիրավութեամբ ունին, և անտես առնեն ղաբտասուս նեղելոց, և ձայնի զրկելոց ոչ լսեն, և որ այլ ևս իցեն չարիքն, դրա համար «մատնէ արդար դատավորն ի սով և ի սուր և ի գերութիուն և ի կորուստը (է․ 74 և հտ․)։ Այդպիսիները, նույնիսկ եթե Արշակունի թագավոր լինի, ինչպես իրավունքից։ Պատժողն, ուրեմն, աստված է։ Իսկ ինքը հեղինակը չի քարոզում տառապյալների ըմրոսատցում, ընդվզում ընդդեմ կեդեքողների, այլ միայն գթություն, ողորմություն հարստահարողներից դեպի կեղեքվածները և «զիրաւունս առ ամենեսեան ցուցտնել»։ Ընդհակառակն, նա բռնում է
- ↑ Կորյուն, Վարք Մաշտոցի, էջ 80