տալիս, թե «է՛ ոմն, որ փոփոխէ զնոսա», «և որ էն և շարժե զամենայն, ինքն ոչ շարժի և ոչ փոփոխի, քանզի էական է և անշարժական է» (էջ 9): Առողջ միտք ունեցողները՝ շարժուններն ու փոփոխելիները չպիտի պաշտեն,— ասում է Եզնիկը,— այլ «շարժիչն ու փոփոխիչը», որ է էականը, էությունը, գոյը: Ապա՛ որ էությունը մշտնջենական է և «պատճառ ամենեցուն լինելոյ», այդ ընդունում են և ընդդիմակները,— ասում է նա. «մի է պատճառ ամենեցուն, և Նոյն էական և մշտնջենաւոր» (էջ 10): Մնացած ամեն բան՝ արեգակ ու լուսին և աստղեր ե չորս տարրերն էական ու մշտնջենավոր չեն: Դրանք բոլորը, «թէ ջուր, թէ հուր, թէ երկիր, թէ օդ թէ իցեն և թե չիցեն՝ զայն ոչ գիտեն, և զսպասաւորութիւնն՝ յոր կարգեցան՝ անդադար մատուցանեն, վարելով այնը՝ որ կազմեացն դնոստ։ Դրանք շարժվում և փոփոխվում են և շարունակ, բացի բանտվորներից ու մտավորներից, անգիտակցաբար կատարում են իրենց սպասավորությունը: Այդ ամենը, ուրեմն, որ էական, անփոփոխ և անշարժ ու մշտնջենավոր չեն՝ պաշտելի չեն, այլ պաշտելի է դրանց «կարգիչ ե յօրինիչն», «շարժիչն և փոփոխիչն»։ Այսպես՝ Եզնիկը, հին աստվածաբանների արգումենտացիայով՝ աշխարհի—բնության գոյությամբ ու փոփոխմամբ ապացուցում է աներևույթ շարժիչ ու հորինիչ մի էության, մեկ աստուծու գոյությունը, և մերժում է տարրապաշտությունը: Մերժելով տարրապաշտությունն ու բազմաստվածությունը, նա իբրև ելակետ ընդունում է միայն մեկ սկիզբ, մեկ էություն և հետևողականորեն այդ մոնիստական հայացքն անց է կացնում մինչև վերջը: Այդ էությունը, որ և հոգի է կոչվում (էջ 65), գոյություն ունի բնությունից առաջ և աշխարհի ու ամեն բանի արարիչն է: Հետևաբար Եզնիկը հետևող է իդեալիստական փիլիսոփայության, ինչպես առհասարակ քրիստոնեական ուսմունքը:
8. Մեկ բարի էություն.—«Զիք ինչ չար, օր բնութեամբ չար իցէ»։— Հիմնական խնդիրը, որ հարցաոեբ քրիստոնյաներն և ընդդիմակները դնում էին ընդդեմ մեկ էության, այս էր: Եթե մեկ աստուած կամ մեկ էություն կա և նա բարի է, «բարեաց արարիչ է և ոչ չարաց իրաց, ուստի է խաւար, ուստի են չարիք»: Եվ Եզնիկը թվում է մի շարք չար, վատ բաներ, Ընդդիմակնները երկու էություն դնելով՛ բացատրում էին հենց չարի ծագումը,