Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ար և Եզնիկը հերքում է, փոխանակ դնելով իր աեստկետը, որ և եկեղեցունն է: Այն է՝ մեկ էությունը, մեկ աստվածը բարի է, նա չար բան չի ստեղծել։

Բարի ու չար բան չկա,– ասում է նա։ Աշխարհս կազմված է չորս տարրներից –Հուր, օդ, ջուր, հող, որոնց և՛ րարի, և՛ չար են Դրանց «ա֊ անձինն՝ ապտկանիչց են միմեանց, և խառնեալ ընդ ընկերին՝ օգտակարդ և շահաւորք» (Էջ 9)։ «Բաղում անգամ զոր բարին կարծիցեն, միայն առան֊ ձինն՝, աոանց ընկերին խառնութեան՝ վնասակար լինի» (էջ 8)։ Թե այղ֊ պես է, այդ «յամենեցունց առ հասարակ վկայեալ», ամենցուն յայանի է» այսինքն ճշմարիտ իրականություն է։ Հետևաբար «ի բարեաց արարչէն չար ինչ չիք լևալ. և չիք ինչ չար որ րնութեամբ չար իցէ»։ (էջ 8)

Ինչպես կարելի է աեսնել, բնության աաարկաների չար ու քարի լի- նելը չափվում է մարդկանց համար օգաակար կամ վնասակար լինելով։ Չար կարծված գազաններն էլ,-ասում է նա,—մեկ֊-մեկ ոգտակար են լինում. «Զի՞նչ չար քան զոձ կայցէ, և ի նմանէ թերիակէ, և ի սպանող դեզոց … չև հա– սուցեալ և անզէն բուժէ։ Եթէ բնութեամբ չար ինչ էր ոձ, կամ չարի իրիք արարած, ապա չգտանէր ինչ ամենևին ի նմա օգտակար, և ոչ զգոնանայր երբէք ի գաղանոլթենէ անտի իւրմէ» (էջ 45)։ Բոլոր գազանների մեջ մի օգտակար բան կա, կամ մորթը, կամ ճրագուն և այլն։ Նույնպես և բույսերը որոշ դեպցերում օգաակար են, որոշ գեպցերում վնասակար։ (Դ. էջ 48—49)։ Բնության մեջ, ուրեմն, ըստինքյան չար ու բարի չկա, բայց չարիք լինում է։ Չարիքի պաաճառը մարդիկ են,— ասում է նա։ Նրանց են «արարիչք չա֊ րեաց. զի ինցեանք են պաաճառը աոնելոյ ե չաոնելոյ». որովհետև չարիքն ուրիշ բան չէ, բայց եթե անձերի «արգասիք», այսինքն գործողություն, (էջ 21. է), և մարդն իր կամքով է չար գործում (էջ 26. Թ)։ Չարիքը «կամածին» է և ոչ «բնութեամբ»։ Բայց բացարձակ չար գործողություն էլ չկա, այստեղ էլ չարիքի հասկացությունը հարաբերական է։ Միևնույն գործողությունը կարող է և չար համարվել և չհամարվել, նայելով պարա– գային։ Առն և կնոջ սեոական մերձավորությունը, օրինակ, «բարիոք» է, եթե մարդ «յիւը կին որ որինոք ամուսնացեալ՝ աքերձենայցէ» որդեծնության համար։ «ապա եթէ ուրուք թողեալ դիւր կին, զայլոյ ամուսնութիւն թշն֊ա- մանիցէ, գործ չարոլթեան գործէ»։ Նույնպես և սպանության վերաբերմամբ, «Ցորժաժ զըմբռնեալն ի շնութեան ոք սպանանիցէ, պատուհաս ի վերայ ածեալ վասն յանգգնոլթեանն, չառնէ չար ինչ։ Ապա եթէ զանմեղն ոք… սպանանիցէ, կամ վասն ինչս զերծանելոյ, կամ վասն ստացուածս հատա- նելոյ, չարոլթիւն գործէ. և գործն նոյն է երկոցունց, բայց օրինակն ոչ նոյնպիսի»։ Այսպես և շատ ուրիշ դեպքերում։ Գործողությունն ըստինքյաան չար չէ, այլ «ինքն չարք յայնժամ լինին, յորժամ պէաքն օբինօք ոչ վճա– րեցին» (էջ 27. ժ)։ Գործողության չար ու բարի լինելն, ուրեմն, որոշվում է գործողության օրինականությամբ, օրինականը բարի է, օրենցի հակառակը՝ չար է։ Դրա համար և չարագործները պատմվում են օրենքով։ Եթե չարիքը բնական լիներ, չարագործին պետք էր արգահատել և ոչ թե պատժել։ «Մար գոյ բնութիւն բարեաց ցանկացող է և ոչ չարեաց», այնպես որ նույնիսկ