Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում եք՝ «անկերպարան և անզարդ և անարդ էր», և աստված դրանից ստեղծել է աշխարհը «ի պէսպէս կերպարանս և ի զարդս և ի յարդս,– ապա ուրեմն կերպարանաց և զարդուց և արգուց արարիչ է Աստուած, և ոչ բնութեանց (=տարրների)։ Իսկ եթէ արարչի այն գործն է՝ գընութիւնս առնել, և ոչ միայն արդս և դարդս և կերպարանս, յայտ է եթէ աւելորդ է կարծել՝ թէ ի նիւթոյ ինչ իմեքէ յընթերակացէ արար Աստուած զաշխարհս, այլ յոչընչէ և ի չգոյէ»։ Որովհետև մարդիկ էլ ստեղծում են ձև ու կերպարանք, որ չգո են, այն է՝ եղած նյութերից արվեստով ստեղծում են բաներ, որ չկան բնության մեջ, ինչպես տաճարներ, քաղաքներ։ Մարդիկ միայն չգո ձև ու կերպարանք են ստեղծում, իսկ աստված արարիչ է, ուստի նա թե դրանց ստեղծող է և թե կարող է ստեղծել տարրները։

Եզնիկը միևնույն եղանակով ամենայն մանրամասնություններով հերքում է և Զրադաշտական կրոնի հավատալիքները, իսկապես այդ կրոնի առասպելները, և հակասություններ ու անհեթեթություններ ցույց տալով՝ ծիծաղելի է դարձնում դրանք իբրև անմտությամբ լի բաջաղանքներ և կարկատուն բաներ, նույնն անում է նա և Մարկիոնի աղանդի նկատմամբ, միայն այս դեպքում նա դիմում է և Ս․ Գրքին։

10. Պայքար ընդդեմ հայկական ժողովրդական հավատամքների։– Քիրիստոնեության հաստատման համար անհրաժեշտ էր ժողովրդի միջից արմատախիլ անել նաև հեթանոսական կրոնական հավատալիքները. Եզնիկը կարիք չի տեսնում առանձնապես հերքելու հայկական բազմաստվածությանը․ այդ հերքումը նա կատարում է ընդհանրապես, երբ խոսում է ընդդիմակաց ուսմունքների դեմ։ Աստվածաբանների մասին նա այն տեսակետն ունի, ինչ որ առհասարակ քրիստոնյա վարդապետները, այն է, թե՝ աստվածները եղել են մարդիկ, «և զմարդկան ուրուականս ի պաշտոն առել է՝ զիս անուանէին»։

Բացի աստվածներից եղել է և բազմաթիվ բարի ու չար դեմոնների հավատքը, որ շատ երկար հարատևել է և մեծ մասամբ հասել է մինչև մեր օրերը։ Եզնիկը սուր կերպով դիտում է՝ այդ և իր ոչնչացնող խոսքն է ասում սնոտիապաշտական ոգիների մասին, ինչպես են՝ մարմնավոր դե, պայ համրտրու, յուշկապարիկ, պարիկ, ծովացուլ, առլեզ, նհանգ, շահապետ վայրաց, վիշապ։ Սրանցից աոանձնապես վիշապները շատ մեծ տեղ են բռնել հայկական հավատալիքների մեջ և՛ հնում, և՛ նորումս[1]։ Դրանք,֊ ասում է Եզնիկը,֊ «ոչ եթէ անձինք ինչ են, այլ անտունք զբանգտանաց, և բաջաղանք մոլորելուցմտաց դիւտցք»։ Սակայն ինչքան էլ նա ուժեղ բնավորությամբ հերքում է այդպիսի ոգիների գոյությունը և մանավանդ նրանց կերպարանքների փոխվելը, կամ զանազան կերպարանքներ ընդունելը, բայց և այնպես նա բոլոր հին քրիստոնյաների հետ հավատում է, թե «հրեշտակք և դևք [անմարմին դևեր]… կարող են զօգս գնդել և պարզել, և ազդի ազդի կերպարանս երևեցուցանել» (էջ 72), և թե

  1. Այդ հավատալիքներն ի մի ամփոփված, մասամբ՝ թերի, «Ազգագրական հանդէս», գիրք ԻԶ, 1915, «Ազգագրական նյութերի Եզնիկի Եղծ Աղանդոց գրքի մեջ»։