մութիւնն» է Ս. Գրիգորի պատմությունը, «Ագաղանթանգեոս» (= ավետարանիչ) եղել է մի ժամանակ Ա. Գրիգորի մականունը, որ և հետո փոխանակվել է «Լուսավորիչ» բառով: Ինչպես հիմա ասենք «Լուսավորչի պատմությւն», կհասկանանք, «Ս. Գրիգորի պատմություն», նույնպես երբեմն հասկացել են «Ագաթանգեղայ պատմութիւնը», բայց «ագաթանգեղոս» բառը սխալ հասկանալով, կամ դիտմամբ, առնված է իբրև հատուկ անուն (Ագաթանգեղոս հատուկ անուն կա էլ) և դարձրած է Տրդատի քարտուղար, զրքի հեղինակը, որպեսզի այդ գրքի բովանդակության արժեքը բարձրացվի, և այս կատարված է հենց 5-րդ դարում, քանի որ Մ. Խորենացին և Ղ. Փարապեցին «Ագաթանգեղոս» իբրև հատուկ անուն գիտեն: Թե սկզբնապես այդպես չի հասկացվել, այդ երևում է գրքի կրկին վերնագիրներից, որ դեո պահված են այլազգի բաոով ասված «Ագաթանգեղեայ պատմութիւն» վերնագրից հետո անմիջապես ավելացրած է՝ «Վարք և պատմութիւն սըրրոյն Գրիգորի»:
Երկրորդ աղբյուրն եղել է մի վկայաբանություն Գրիգոր Լուսավորչի, երրորդը՝ մի ուրիշ գեղեցիկ վկայաբանություն Հոիփսիմյան կույսերի. չորրորդը՝ Լուսավոչի տեսիլն է, որ բոլորովին անկախ ծագում ունի: Ս. Գրիգորի վարդապետությունն ամբողջապես թարգմանված կամ քաղված է հունարեն կամ ավելի ասորերեն աղբյուրից։ Վերջապես կան երկրորդական աղբյուրներ՝ «Գորիա և Շմոնէ» վկաների մասին դրվածքը, Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև ժողովրդական զրույցներ, իսկ քաղաքական մասի՝ Խոսրովի ու Տրդատի՝ պատմության համար մեր երկրորդ ժողովրդական վեպը՝ «Գարսից պատերազմը», որի մասին ներքևում կխոսվի: Դրանք բոլորն եղել են իրարուց անկախ գործեր, որ կիրառված են Ագաթանգեղայ պատմութիւնը» հորինելու, կամ, ինչպես գրում են, խմբագրելու համար:
4. Խմբագրությանն այնպես ճարտար չի կատարված, որ զանազան աղբյուրներից քաղած պատմությունները դաոնան իբրև մի գրչից դուրս եկած, մի ոճով գրված միապաղաղ գործ: Շատ տեղ կապակցությունը խիստ արվեստական է, կամ շարունակությունն այնպես է հաջորդում, որ իսկույն երևում է ուրիշ աղբյուրից ծագումը, նույն դեպքերի մասին պատմությունը երբեմն այլ և այլ ձևերով կրկնվում է տարբեր տեղերում և այնպես, որ կարծես նոր բան է ասվում: Այդ ցույց է տալիս, որ խմբագրողը նույնը քաղել է տարբեր աղբյուրներից, և չի կարողացել այնպես ի մի ձուլել, որ կրկնություն չլինի և ատաջ չգան նույնիսկ հակասական մասեր ու ավելոբ
1 Բ. Սարգիսյան, Ագաթանգեղոս ե իր բազմադարյան գաղտնիքը, Վենետիկ 1800, էջ 1 և հան: Այստեղ «Ագաթանգեղոս» բառը քացատրված է ոչ թե իբրև տարանիչ.. «Ոչ թէ բարի անտարբեր, այլ բարի աւեաէս կամ ալեիք» իսկ «Ագաթանգեղեայ պատմությունը» ոչ թե իբրև ավետաբերի, ավետարանչի, այսինքն Ս. Գրիգորի պատմություն, այլ Կաամսլթիլն քարի աւեաեայ, կամ լու ևս՝ Աւեարանին,— Այս քացաաբոլթյունն քնգսւնեքի չէ: Գ. Տ.– Մկրտչյան, Ագաթանգեղոսի աղբյուրներից, Յիշատակ գատակնքաց Գորիա ե Շմոնի վկայից, յուոհաէ, Վազարշապաա, 1809: Մ. Աբեղյան, հայոց հին գրակ. պատմ., |.—11