Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարանությոլններ, խոսքի ու պարբերության ընդհատումներ, որոնցով լի է այս պատմությունը[1]: Բերենք մի օրինակ.

Ինչպես վերևում հիշվեց, Կորյունից էլ բազմաթիվ հատվածներ բառացի մտցրած է մեջը: Կորյունը Օահակի համար գրում է. «Աոալել երանելոյն Սահակայ զՄամիկոնեան որեարն ի վարժս վարդապետութեանն պարապեցուցեալ, որոց աոաջնոյն Վարգան անուն էր, որ և Վարգկոն կոչէր: Նոյնպէս և ղամենայն ոգի ջանայր յերիւրել հասուցանել ի գիտութիւն ճշմարաոլթեան»: Իսկ Ագաթանգեղոսի մեջ (Հատ. 788, էջ 407) կարդում ենք. «Առնոյր այնուհետև զԱրշակունեաց տոհմի որեարն ի վարժս վարդապետութեան պարսպեցուցեալ. որոց առանջնոյն Տրգտա անուն, որ և թազաւորն իսկ էր, ամենայն տամբ իւրով։ նոյնպէս և զամենայն ոգի ջանայր յերիւբել հասոլցանել ի գիտութիւն ճշմարտութեան»: Կորյունի խոսքը՝ «որոց առաջնոյն Վարդան անուն էր, որ և Վարդկան կոչէր» դարձրած է. «որոց առաջնոյն Տրդատ անուն, որ և թագաւորն իսկ էր»: Արտադրությունն այնպես մեխանիկորեն է կատարված, որ կարծես Տրդատն իբրև նոր անձնավորություն աոաջին անգամն է հիշվում, և հարկավոր էր նրա մասին ծանոթություն տալ, թե նա թագավորն է, Արշակունիների մեջ առաջինն է:

Ագաթանգեղոսի խմբագրությունն այժմյան ձևով որ կա, ինչպես ասվեց, կատարված է զանազան աղբյուրներից, մասամբ թարգմանական, մասամբ ինքնագիր, հայերեն լեզվով։ Դրա սկզբնականը հորինված է 5-րդ դարի աոաջին կեսին, բայց անփոփոխ չի մնացել, հետագայում վերախմբագրված է: Այդ երևում է Ագաթանգեղոսի արաբական վերսիայից, որի մեջ կան հատվածներ, որ այժմյան Ագաթանգեղոսի մեջ չկան: Նույնպես և Մ. Խորենացին հիշում է, թե Ագաթանգեղոսի մեջ կա Նունե կույսի պատմությունը, որ այժմ այդ գրքի մեջ չկա: Այսպես հին դարերում հայերենից կատարված հունարեն թարգմանության սկզբում կա մի հատված Արտավանի և Արտաշրի մասին, որ չկա այժմյան Ագաթանգեղոսի մեջ, բայց սկզբնապես եղել է հայերենում նաև ըստ մեր մի պատմիչի տված տեղեկության[2]

5. Պատմական և գրական արժեքը։ — Մի անգամ որ Ագաթանգեղոսի գիրքը ծագում է զանազան աղբյուրներից, բնականաբար, նայելով աղբյուրներին, տարրեր է և նրա մասերի պատմական արմեքը: Կա շատ բան իսկական պատմական, շատ բան էլ առասպելական: Ինչ որ ծագում է վերևում հիշված աոաջին աղբյուրից, որ է՝ Վարք Ս. Գրիգորի (Ագաթանգեղոսի վերջին մասը), դրա պատմական արմեքը մեծ է՝ նկատմամբ հայոց դարձի պատմության, հին Հայաստանի տեղագրության, նախարարական կարգի, հայկական դիցաբանության ու պաշտամունքի վայրերի և առհասարակ ներքին կյանքի: Պակաս պատմական արմեք անեն Ս. Գրիգորի և Հոիփսիմյան կույսերի վկայաբանությունները, որոնք հորինված են ընդհանուր վկայա

  1. Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսի և ուսումնասիրութիւն: Ագաթանգեղեայ գրոց, դրեց Յակովրոս Տալեան, Վիենա, 1801. էջ 30, 32, 25, 29 և ուրիշներ
  2. Մովսեսի Կաղանկատուացւոյ, Պատմություն Աղուանից աշխարհի, Թիֆլիս, 1918, էջ 190