նույն ցիկլին պատկանող, իրենց մեջ փոքր ամբողջություններ կազմող մի քանի վեպերից: Դրանցից աոաջինը կարելի է կոչել «Արշակ ու Ներսես», որի մեջ զորեղ կերպով է երևում կրոնական ազդեցությունը: Արշակի առաջին գործը լինում է հաշտվել Մամիկոնյանների հետ: Սրանով նրա վեպը կապվում է Տիրանի վեպի հետ, որի սկզբում, ինչպես տեսանք, պատմվում է, թե Մտմիկոնյանները խռովում, հեռանում են արքունի բանակից, կարգավորվում են և մյուս նախարարությունները, և կաթողիկոս է ընտրվում Ներսեսը:
Ապա Արշակը Ներսեսի գլխավորությամբ դեսպանություն է ուղարկում Վաղես կայսրի մոտ: Սա Ներսեսին արգելում, աքսորում է և նրա փոխանակ արձակում է Արշակի եղբորորդիներին՝ Գնելին ու Տիրիթին: Դրա վրա բարկանում է Արշակը: Նա Վասակ զորավարի ձեռով մոտ 260,000 զորքով վեց տարի շարունակ ավերել և ավարել է տալիս հռոմեական կողմերն առանց որևէ դիմադրության.
- Հարկանէր, աւար առնոյր զկոդմանս Գամրաց,
- Մինչև ի քաղաքն յԱնկուրտցւոց,
- Զվեց ամ զմիմեանց զհետ՝
- Աւերէր զաշխարհ սահմանացն Յունաց,
- Լցան աւարաւ բազմաւ և պէսպէս մեծութեամբ:
Նույն միջոցներին, Ներսեսի բացակայության ժամանակ, թագավորը շինում է Արշակավանը: Հայր Մարդպետի դրդմամբ կոտորել է տայիս նախարարներին, որոնց մեջ և Կամսարականներին: Ապա պատմվում է, թե ինչպես Ներսեսի անեծքով ավերվում է Արշակավանը, և Շավասպ Արծրունին սպանում է Հայր Մարդպետին: Այս վերջին դրվագով ևս այս պատումը կապվում է Տիրանի ճյուղի հևտ, որ սկսվում է Բուզանդ Գ. 18. գլխով. «Յաղադս Հայր Մարդպետի, որ տայր կոտորել զազգս նախարարացն», որոնց թվում, և Արծրունիներին:
Մի աոանձին պտտում է «Արշակ և Փառանձեմ», որի պատմվել է Գնելի սպանումն, Արշակի ամուսնանալը Փաոանձեմի հևտ և Փաոանձեմի ու իր հայր Անդովկի կատարած դերը Շապուհի և Արշակի հարաբերությունների ժամանակ:
Ապա մի աոանձին վեպ է, բազմաթիվ միջադեպերով, նաև Երեսնամյա պատերազմը, որի հետևանքը լինում է Արշակի, Վասակի և Փաոանձեմի եղերական վախճանը և Հայաստանի ավերումը: Հետո գալիս է վրեժխնդրության պատերազմը:
Հայոց թագավորության ժառանգը, Պապը, որ հույների մոտ պատանդ էր, Վասակի որդի Մուշեղի ջանքով գայիս է իր հոր երկրին թագավորելու հույների օգնությամբ: Երկու հույն զորավար նրա հետ են 600 բյուր, որ է վեց միլիոն զորքով: Մուշեղ սպարապետն ևս ժողովում է Հայոց զորքը և ինքը մենակ սպանում պարսից երկու զորավարներին, իրենց զորքերով, և