Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՁԱՅՆԱՐԿՈՒՆԵՐ, ԳՈԻՍԱՆՆԵՐ ԵՎ ՎԻՊԱՍԱՆՆԵՐ

1. Լացի ու կոծի երգեր։ — Տեսնենք նախ, թե որոնք են այն սկզբնական տարրերը, որոնցից օգտվել են վիպասանները մեծ վեպերի համար, ինչպես են՝ «Վիպասանք», «Պարսից պատերազմ»: Աոաջին կարևոր տարրը, որ ծագել է կոնկրետ դեպքերի ազդեցության տակ, դա «լալևաց բանաստեղծութիւնն» է, որ հորինում և ասում էին մեռելների հուղարկավորության կոծն անելիո ողբասաց կանայք: Սրանք կոչվում էին ձայնարկու, անշուշտ, մեռելների վրա ճչալու համար: Հնումն նշանավոր մարդկանց, թագավորների ու զորավարների, թաղումը կատարվում էր մեծ բազմությամբ և մեծ հանդեսով: Այդ ժամանակ առանձնապես սաստիկ էին ողբում մեռելին: Կանայք ու տղամարդիկ հուղարկավորությանը մասնակցում էին լալով, երգելով ու նվագելով և ծափ տալով, դեմ ու դեմ պարելով ու կաքավելով: Նրանք երեսներն ու բազուկները ցտում, պատառում էին (Բուզ. Ե. 31), ինչպես մի 20—25 տարի աոաջ մեզնում մահմեդականներն անում էին իրենց հայտնի կրոնական տոնի սգի հանդեսը կատարելիս: Վիպական Արտաշես թագավորի թաղման ժամանակ «շուրջ զգերեզմանաւն լինէին կամաւոր մահունք». «ամբոխութիւնք մեռան ի մահուանն Արտաշիսի, սիրելի կանայք և հարճք և մտերիմ ծառայք» (Խոր Բ. 4)։ Այդ մահերը, հարկավ, «կամավոր» չեն եղել: Մեծն Ներսեսի օրով, 4-րդ դարում, Աշտիշատի եկեղեցական ժողովով արգելվում է մեռելի կոծը. «Մի… անյուսութեամբ ի վերայ դնացելոցն ոճիրս գործիցեն լալեացն կոծոյն, զանառակութիւնս աշխարին դնելոյ» (Բուզ. Դ. 4)։ Եվ իբր այս կաթողիկոսի օրով «Ոչ ոք իշխէր անյուսութեամբ… լալ զմեռեալն. և ոչ կոծ ոք դնէր կամ աշխարանս մեոելոյն և ոչ ձայնս ոք արկանէր ի վերայ մեռելոյն» (Բուզ. Ե. 81)։ Հետո, սակայն, կոծը միշտ էլ կատարվել է:

Կոծի մասին շատ տեղեկություններ ունենք «Պարսից պատերազմ» վեպից, որ ընդարձակ չափերով անդրադարձրել է ֆեոդալական կյանքը 3—5-րդ դարերում։ Նույն կյանքի երևույթներից մեկն է եղել նաև մեռելների կոծն ու լալիքը, որ գալիս է շատ ավելի հին դարերից: Մեր այդ հերոսական վեպի բովանդակությունից իմանում ենք, որ կոծեր են կատարել նշանավոր վիպական անձերի համար։ Այսպես՝ մեծ կոծ է լինում մարտի մեջ ընկած Վաչե զորավարի համար։ Ւնքը Խոսրով թագավորը և բոլոր զորքը («ազատախումբ բանակ նախարարակոյտ զորացն») «բազում անձկայրեաց տրտմութեամբ և արտասուակաթ ողրովք և ծանրաթախիծ հոգով, մեծաւ կոծովք և անհնարին աշխարանօք պաշարեալք, զգնացելոցն կարիս մնացելոցն համարեալ՝ սգային», «լինէր ամենայն աշխարհին սուգ անհնարին»: Նույնպես՝ երբ մեռնում է «քաջարանցն, աշխարհաշէնն Խոսրով, թագաւորն Հայոց Մեծաց, ժողովեալ, աշխար եդետլ, լացին ամենայն սահմանք աշխարհաց դաւառաց Հայոց Մեծաց, և տարան ատ իւր նախնիսն յԱնին յԵկեղեաց գաւառն Ղարանաղեաց» (Բուզ. Գ. 11)։ Հասկանալի է, որ ամբողջ երկրով անցնող և օրեր տևող այսպիսի հուղարկավորությունների ժամանակ՝ բանահյուս ձայնարկուները պիտի երգեին ու վիպեին քաջարանց թագավորի կյանքից ոչ թե անպատրաստից, այլ առաջուց պատրաստված։ Տի-

185