րան թագավորի գերվելու վրեժն առնելուց հետո՝ ժողովվում են նախարարներն և իշխանները, «գործակալք և զորագլուխք, պետք և ամենայն աշխարհաժողովք բազմութեանն եկելոց կուտելոցն», թեպետ և թագավորը չէր մնացած, բայց «Կոծ եդեալ աշխարանոք լային զիւրևանց բնակ(ան) աէրն զարքայն Հայոց» (Բուզ. Գ. 20)։ Այսպես կոծեր հիշվում են և ուրիշ հերոսների համար։
Որովհետև լաց ու կոծը երգով ու նվագով էին անում, հետևաբար կոծի համար երգեր են հորինվել և տարածվել։ Դրանք ժամանակի միակ պատմական հիշատակարաններն են եղել կամ, ճիշտ ասած, նույն դերն են կատարել, ինչ որ մեր ժամանակ լրագիրները կատարում են՝ լուր տալով եղած դեպքերի համար և մահաբան (նեկրոլոգ) գրելով նշանավոր անձերի մահվան առիթով։ Եվ ուրիշ կերպ էլ մտածել կարելի չէ մի ժողովրդի համար, որ գիր ու գրականությունից զուրկ էր։ Այդ ձայնարկուների երգը և նրա հետ կապված զրույցը եղել են վեպի սկզբնական աղբյուրները, վեպի տարերքը, որոնցից հետագայում օգտվել են վիպասաններն իրենց ստեղծագործության ժամանակ։
Թե ինչպես էին պատահած դեպքերի անմիջական ազդեցության տակ կոծի միջոցին հորինվում և տարածվում այդ պատմական երգերը, այդ էլ իմանում ենք «Պարսից պատերազմ» վեպից։ Այստեղ մանրամասն նկարագրված է Գնելի կոծը և նրա մասին «լալեաց բանաստեղծութիւնը»։ Գնելը, Արշակ թագավորի եղբորորդին, ամուսնանում է Սյունքի իշխանի դուստրի, գեղեցկուհի Փառանձեմի հետ։ Սրան սիրահարվում է թագավորի մյուս եղբորորդի Տիրիթն ևս։ Նա, որպեսզի Փառանձեմին ինքն առնի, քսությամբ գրգռում է Արշակին Գնելի դեմ, մինչև որ Արշակը սպանել է տալիս Գնելին։ Ապա վեպի մեջ նկարագրված է, թե ինչպես Արշակը թագավորի հրամանով կատարվում է Գնելի կոծը․
- Ապա հրաման եղև յարքայէն․
- «Ամենայն մարդիկն որ իցեն ի բանակին,
- Մեծ և փոքր առ հասարակ,
- Մի ոք իշխևսցէ չերթալ․
- Այլ ամենայն ոք առ հասարակ
- Երթիցևն դիցեն աշխար կոծաց,
- Եւ լացցեն զԳնել մեծ սեպուհն Արշակունի,
- Զըսպանելն»։
- Իսկ ինքն թագավորն գնացեալ ի լալիսն,
- Նստեալ լայը զեղբորորդին իւր,
- Զոր ինքն եսպնա։
- Երթեալ նստէր մոտ առ դին,
- Լայը ինքն, և տայր հրաման՝
- Կոծ մեծ և աշխար գնել
- Շուրջ զսպանելով դիակամրն։
- Իսկ կինն սպանելսյն Փառանձեմ
186