2. Գուսանների սկզբնական պատմական երգեր։ — Երկրորդ և ավելի կարեոր տարրը, աղբյուրները վեպի համար եղել են գուսանների վիպական երգերը, պատմական երգերը, որ ասվել են ամենահին ժամանակներից ի վեր ազնվականության խնջույքների, ուրախության ժողովքների, գինարբուքների ժամանակ: Հայ ազնվականության գլխավոր պարապմունքը, երբ նա պատերազմ չի ունեցել, եղել է որսի հետ և խնջույքը։ Գուսանների երգով ու նվագով կատարած ուրախությունները նույնպես մտնում են վեպի մեջ: Պապ թագավորին սպանում են խնջույքի ժամանակ, երբ նա« նայէր ընդ պէս պէս ամբոխ գուսանացն» (Բուզ, Ե. 32), Խնջույքի ժամանակ են սպանում և Մուշեղ սպարապետին (Բուզ. Ե. 36)։ Եվ վերջապես Արշակ թագավորն ինքնասպան է լինում, երբ Դրաստամատն «ուրախ աոնէր գնա գուսանօք» (Բուզ. Ե. 7)։
Բացի ուրախության, որ է՝ գինու և սիրու երգերից, գուսանները խնջույքների ժամանակ երգել են նաև հին վիպական երգերը, հին «երգք աոասպելաց»[1]. նրանք միաժամանակ և հորինել, և ասել են ոչ միայն ուրախության, այլ նաև պատմական երգեր, ինչպես և ուրիշ վիպական երգեր ու վեպեր։ Մեր պատմական հիշատակարանների մեջ շատ քիչ վկայություններ ենք գտնում այն մասին, որ գուսանները պատմական երգեր հորինած լինեն կատարված դեպքերի անմիջական ազդեցությամբ, ինչպես եղել են ձայնարկուների կոծի երգերը։ Այս նկատմամբ մի շատ կարևոր վկայություն ունենք Մ. Խորենացուց «Պարսից պատերազմի» գլխավոր հերոսներից մեկի, Արշակի մասին: Նա պատմելով, թե այս թագավորը չի պատասխանում Հոոմայեցոց կայսրի թղթին, ավելացնում է, «Նշկահեալ արհամարհեաց գնոստ [=հռոմայեցիներին]. նա և ոչ զհետ Շապհոյ միաեցաւ ամենայն սրտիւ, այլ անձնահաճ եգեալ՝ պարծելով հանապաղ ի գինարբուս, և յերդս վարձակաց քաջ և արի երևեալ քան զԱքիլլևս, իսկ արդհամրք Թերսիաեայ նմանեալ կաղի և սրագլխոյ» (Խոր. Գ. 19)[2]: «Ինքնահաճ դարձած Արշակը միշտ պարծենկոտություն էր անում գինարբուքների ժամանակ, և վարձակների (կին գուսանների) երգերի մեջ նա քաջ և արի էր հանդիսանում Աքիլլեսից ավելի, բայց իր գործերով նմանում էր կաղ և սրագլուխ Թերսիդեսին»։ Կնշանակե՝ գուսաններն Արշակի վրա հորինած են եղել երգեր, որոնց մեջ թագավորը գովվում էր իբրև քաջ և արի, որ և երգում էին գինարբուքների ժամանակ թագավորի իրեն ներկայությամբ: Այգ գուսանները եղել են պալատական երգիչներ, որոնք անպայման հաճախ և թագավորի պատվերով են բանահյուսել: Երգիչներ ունեցել են նաև նախարարները։ Տրդատ Բագրատունու վեպի մեջ (Խոր. Բ. 63) հիշվում է Սյունիքի Բակուր նահապետի Նազինիկ վարձակը, որ «երգէր ձեոամբ» ի պատիվ Տրդատին արված ընթրիքի ժամանակ։ Այղ պրոֆեսիոնալ պալատական գու–
- ↑ Մանրամասնությունները տե՛ս Մ. Աբեղյան, Հին գուսանական ժողովրդական երգեր, Երևան, 1931, 173 և հան. (Արտատպթ. Պետ. Համալսարանի «Տեղեկագիր», № № 2—3, 4, 8):
- ↑ Տպագրվածի մեջ «վարձակաց» բառից հետո դրված է միջակետ, որ չպիտի լինի, իսկ «գինարբու» բառից հետո չի դրված ստորակետ, որ պիտի լինի: Տե՛ս Մ. Աբեղյանի ներքևում հիշված «Վեպ. երգեր» հոդվածի մեջ էջ 31և հա.: