Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շինեաց իւր արքայն դաստակերտ մի
Ի հովիտն անուանեալ ի Կոդ գաւառի․․․
Եւ հրամայեաց կարգել քարոզ
Ընդ ամենայն տեղիս աշխարհացն հրապարակին իւրոյ՝
Եւ ամենայն կողմանս գաւառաց իւրոց
Լի առնէր հրամանաւն արքունի,
Զի «Եթէ ոք ումեք ինչ պարտիցի,
Եթէ ոք ոլրուք ուստեք ինչ վնասեալ իցէ,
Կամ ոք ումեք ինչ դատ պարտիցի,
Ամենեքեան եկեսցեն ի Դաստակերտն, շինեսցին.
Եթե արիւնահան ոք իցէ,
Կամ վնաս ուրուք ումեք արարեալ իցէ,
Կամ զկին ուրուք տարեալ իցէ,
Կամ պարտապան իցէ,
Կամ ոք ղուրուք կարասի ունիցի,
Կամ ոք յումեքէ երկիւղած ինչ իցէ,
Եւ եկեսցէ յայն տեղի.
Դատ և իրաւունք մի լիցին,
Իսկ եթէ ոք ումեք ինչ պարաիցի,
Եւ սրում պարտիցին՝ եկեալ յայն տեղին,
Առանց դատի և իրաւանց կալցին և ի դուրս տարցին»

Իբրև ել հրաման յարքայէն
Ժողովեցան այնուհետև յայն տեղի՝
Ամենայն գողք և աւազակք,
Արիւնահանք, սպանողք, սուաք և մարդելոյղք,
Վնասակարք, գանձահատք, զրկողք, սատդատք,
Զրախոսք, գերփողք, յափշտակողք, ժլատք։

Բազում վնասս վնասս աոնէին,
Եւ անդր անկանէին.
Բաղում կանայք զարս թողսւին,
Ել անգր անկանէին.
Բազում արք դիւրեանց կանայս թոդուին
Եւ զայլոյ կանայս առեալ՝ անդր անկանէին.
Բազում ծաոայք գիւրեանց տերանց զգանձս ըմբռնեալ:
Փախուցեալք անդր անկանէին.
Բազում աւանդաոուք ղաւանղս լի,
Ջպահեստս բարձեալ՝ անգ անկանէին,
Գերփէի՜ն, աւերէի՜ն զերկիրն ամենայն.
Զի թէպէտ և կարի յոյժ բազմացաւ աղաղակն, դատ չկա՜յր.
Եւ իրաւունք ումեք յարքունուստ ոչ ելանէին։
Վայսն այսորիկ ամենայն մարդ հառաչելով վայէին,
Եւ ասէին ի հաւանել բանիցն իւրեանց.

192