Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
«Ի բաց կաց յինէն, ծառայ չարագործ,
Տիրացեալ տերանցն քոց.
Այլ ոչ թողից քեզ և որդւոց քոց
Զվրէժ նախնեաց իմոց,
Եւ զմահն Արահանայ արքային:
Զի այժմիկ ձեր, ծաոայից,
Զմեր, աերանց ձերոց, զբարծ կալեալ է»։
Բուզ. Դ. 54.

Ամենամեծ անպատվություն էր ծագումով բարձրին ցած գահի վրա նստեցնելը: Այդպես վարվում է Շապուհը գերի Արշակի հետ:

3. Ամուսնություն։ —Ազնվականի կյանքում կարևոր տեղ էր բռնում նրա ամուսնանալը: Այս խնդրում ևս պահվում էր «պատիվը»: Անպատվություն էր համարվում ավելի ցած ազնվականի հետ ամուսնանալը, բայց ազնվականները միաժամանակ պահում էին և հարճեր: Դրա համար Վիպասանքի ցիկլից մի տիպիկ գրվագ է Տրդատ Բագրատունու ամուսնությունը Տիրան թագավորի Երանյակ դստեր հետ: Սա ատում է իր մարդուն, որ սրտոտ և ուժեղ տղամարդ էր, բայց կարճ հասակով և գծուծ տեսքով: «Պչրանոք և պատելով կայր զորհանապազ (Երանեակ), աւաղելով զինքն, իբր թէ չքնաղակերպ ընդ վատակերպոյ և քաջատոհմիկ ընդ վատթարաղգւոյ բնակէ»: Տրդատը մի օր բարկանալով նրա վրա՝ սաստիկ ծեծում է նրան, դեղձան մազերը կտրում է և սենյակից դուրս ձգել տալիս նրան։ Այս զրույցին միացել է մի ուրիշը: Տրդատը թագավորից ապստամբելով գնում է ամուր կողմեր: Հասնում է Սյունիք: Այստեղ Բակուր իշխանը նրան ընթրիքի է հրավիրում: «Եւ յուրախանալն զինւով, տեսեալ Տրդատայ զկին մի, զի յոյժ գեղեցիկ էր և երգէր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ՝ տրփացաւ և ասէ ցԲակուր. «Տուր ինձ զվարձակս զայս»: Եւ նա ասէ, «Ոչ տամ, զի հարճ իմ է»: Իսկ Տրդատայ բուռն հարեալ ի կինն՝ յինքն քարշեալ ի բազմականն, շամբշեալ վաւաշէր ըստ օրինակի երիտասարդի անարգել տարփաւսրի։ Ընդ որ խանդացեալ Բակրոյ՝ յարեաւ հանել զնա ի նմանէ: Բայց յոտն կացեալ Տրդատայ, ծաղկակալ սկտեղբն իբրև գինու վարեցաւ, նա և զբարձակիցսն ի բաղմականացն ի բաց պուղեաց . . . Եւ այնպէս յիւր վանսն եկեալ, իսկոյն ի ձի ելեալ՝ հանդերձ հարճիւն ի Սպեր գնաց» (Խոր. Բ. 63):

Վեպի դարաշրջանում եղել է բազմակնություն։ Ֆեոդալներն, ինչպես ասվեց, ունեցել են հարճեր։ Բացի այդ՝ վեպի մեջ գտնում ենք հին իշխողների իրենց կանանոցը գեղեցիկ «աղջիկ քաշելու» սովորություն ևս, որ մինչև մոտ մի դար աոաջ բանեցնում էին Երևանի խաները: Ինչպես երևում է, եղել է այդ մասին մի զրույց, որ տարրեր փոփոխակնելով պատմվել է մի Տրդատի վրա: Խորենացու պատումով դա կցված է Վիպասանքի ցիկյին և պատմվել է Տիրան թագավորի փեսա Տրդատ Բագրատունու վրա, որ կռվով ուրիշից խլում է գեղեցիկ Նազինիկին: Իսկ «Պարսից պատերազմի» պատումով այդ զրույցը վերագրվել է Տիրան թագավորի պապ Տրդատին (Ագաթ.
196