էջ 78—112): Թագավորի համար գեղեցիկ աղջիկ են որոնում նրա մարդիկն ամեն կողմ ման գալով։ Եվ ահա Վաղարշապատի հնձաններում դրանում են աղքատ կանայք և նրանց մեջ սքանչելի գեղեցիկ Հոիփսիմեին։ Նրա գեղեցկության համբավը շուտով հաչակվում է բազմամբոխ հրապարակներում։
- Իսկ ի տեսիլ զեղոյ նորա կուտեալ,
- Յեղեալ դեզեալ խուռն կաճաոացն կուտակէր․
- Նաև նախարարք և մեծամեծ աւագնաւոյն
- Ընթացեալք ի տեսանել՝ զմիմեամրք ելանէին։
- Նաև աղատակոյան՝ խառնաճաղանճ ամբոխիւն հանդերձ՝
- Զմիմեամրք զիղանէին ի միմեանց վերայ։
Թագավորը լսելով կույսի գեղեցկության մասին՝ հրամայում է նրան արքունիք բերել: Իսկույն սպասավորները ոսկեպատ գահավորակներ, ազնիվ ու գեղեցիկ հանդերձներ և զարդարանքներ են տանում նրան, որ զարդարվի և շքով ու պատվով մտնի քաղաքը և ներկայանա թագավորին։ Շքադիր լինելու համար գնում են նրան բերելու նաև նախարարներն ու ավագանին։ Բայց նա չի ուզում գալ։ Այն ժամանակ թագավորն ասում է.
- Փոխանակ զի ոչ կամեցաւ
- Գալ պատուով, շքեղութեամբ, կամոք,
- Բռնաբար ածցեն մինչև յապարանս,
- Եւ մուծցեն զնա ի սենեակ արքունի։
Սպասավորներր կատարում են թագավորի հրամանը։ Տրդատն էլ գալիս է նույն սենյակը:
- Արդ՝ իբրև եկն եմուտ նա [=Տրդատ] ի ներքս,
- Առ հասարակ մարդիկն,
- Ոմանք արտաքոյ ապարանիցն,
- Կէսքն ի փողոցս ի ներքսագոյնսն,
- Առ հասարակ երգս առեալ բարբառեցան,
- Կայթիւք վազելով՝ ցույց բարձեալ մարդկանն։
- Կէսքն ի բերդամիջին,
- Եւ կէսք զքաղաքամէջն լցին խնճոյիւք.
- Առ հասարակ համրէին
- Հարսանեացն զպարսն պարել
- Եւ զկաքաւոն յորգորել։
Մինչդեռ Տրդատի ու Նազինիկի զրույցին սկզբից միացել է Երանյակի մասը, Տրդատի ու Հոիփսիմեի զրույցին հարակցվել է տղայի և աղջկա մենամարտը։ Դա մի հին վիպական գիծ է, անդրադարձումն հին բարքի, որ մինչև 19-րդ դարի վերջերը դեռ իբրև գերապրուկ մնում էր Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի լեոնաբնակ այլազգիների մեջ: Կտրճուհին