Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

1. Հերոբների տիրասիրությունը։— Վեպի կենտրոնական գաղափարն է երկրի պաշտպանությունն ի դեմս բնիկ թագավորական տոհմի:Այո է վեպի սոցիալական իմաստը: Իրենց այս քաղաքական գաղափարը տարածելու և կուսակիցներ գրավելու համար՝ Արշակունիներին բավական չէին բնիկ տիրոջը դրժող դավաճաններին պարսավելու և պատմելու դրվագները: Դա բացասական կողին էր։ Դրա հետ պետք էր զարգացնել նաև դրական կողմը: Եվ վեպի մեջ տիրադրուժների դրվագներից ավելի շատ կան տիրասիրության դրվագներ և ֆեոդալական տեսակետով իդեալական հերոսների ուժեղ գծագրված դեմքեր, որոնք չափազանց նախանձախնդիր են իրենց տիրոջ պատվի ու շահի համար:

Արշակ թագավորը հրավիրված է Շապուհի մոտ և նրանից մեծ պատիվներ է ստանում, բայց Պարսից թագավորի ախոռապետը չի մեծարում Արշակին և նույնիսկ անարգում է նրանք Վասակ զորավարն այդ չի տանում ե տեղն ու տեղը սպանում է Պարսից արքայի ախոռապետին։

Ապա եղև դէպ որ մի յաւուրցք
Եկն եմուտ թագաւորն Հայոց Արշակ՝
Շրջել զասպաստանաւ միով գարքային Պարսից.
Իսկ ախոռապետն արքային Պարսից
Նստէր ի ի ներքս ի տան ասպաստանին:
Իրրև տեսանէր զթագաւորն,
Ոչ ինչ աո լուս կալեալ մեծարեաց գնա,
Եւ ոչ ինչ շուքս դնէր նմա.
Այլ և անարգանս ևս գնէր թշնամանաց,
Ասելով ի պարսկերէն լեզու,
Թէ՝ «Այծից Հայոց արքայ,
Եկ նիստ ի խրձան խոտոյ ի վերայա»:
Զոր րանս իբրև լսէր սպարապետն,
Որում Վասակն կոչէր, ի Մամիկոնեան տոհմէն,
Մեծաւ բարկութեամբ և բազում սրտմաութեամր բարկանայր.
Հարեալ անդէն ի տեզւոքն զախոռապետն արքային Պարսից ՝
Գլխատէր ի ներքս յասպաստանի անգ։
Զի ոչ կարաց լսել և ժոյժ անել
Զիւրոյ թազաւորին զանարդանս.
Զիլր մահն առաջի եզեալ լաւ հաշուէր բազում անգամ,
Քան զտեառն իւրոյ լսել զվատթարութեան թշնամանս:
Իրրև ի Պարսից աշխարհի էին,
Ցայլոց ի տեղի և ի նոցուն հրապարակի,
Աներկիւղ ե անկասկած յանկարծորէն
Զայսպիսի զգործ կարաց գործել: