Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առ հասարակ ղօրսն զամենայն
Հարկանէին ի սուր սուսերի իւրեանց.
Եւ միաձի ճողոպրեալ
Արքայն Պարսից Շապուհ փախչէր,
Սոքա հաստնեին, գերէին,
Այրացաւեր առնեին առ հասարակ զերկիրն Պարսից.
Եւ ինքեանք կային ունէին զճակատուն տեղի,
Այս ինքն զսահմանս Պարսից պահէին։

Բուզ. Դ. 21.

Այս աոաջին հարձակումն է։ Երկրորդ անգամ ավելի մեձ ուԺով է գալիս Շապուհը։

Յայնմ ժամանակի թագաւորն Պարսից Շապուհ
Ժոդովեաց զղօրս իւր անթիլ և անհամար,
Իբրեւ զուազ առ ափն ծովու․
Եւ փիղս բազումս, դի ոչ գոյր նոցա թիւ։

Ինչքան էլ հայերն շտապում են իրենց զորքը ժողովելու, սակայն պարսիկներն իրենց զորքը երեք մասի բաժանելով՝ երեք տեղով մտնում են Հայոց երկիրն և ասպատակում։ Հայերն էլ ժողովում են իրենց զորքը, այնքան շատ։

Զի ոչ գոյր համար բազմութեանն։

Միևնույն տարում միևնույն ամսի միևնույն օրը ճակատամարտ է շինում երեք տարբեր տեղերում՝ Վասակի, իր եղբայր Բագոսի և Արշակի զորավարությամբ։ Երեք տեղում էլ հայերը հաղթում, կոտորում են պարսիկներին։

Ի պարտութիւն մատնեցան զորքն Պարսից,
Դարձան ի փախուստ, ցրուեցան, սփռեցան։
Հասանէր զորավարն Վասակ։
Արկանէր զզօրսն ամենայն փախսէիցն Պարսից.
Ոչ ապրեցուցանէին և ոչ զմի.
Եւ թափեցին աւար բազում և գփիզսն։

Շապուհի բանակի դեմ դուրս է գալիս Արշակ թագավորը։

Ապա անկանէր գիշերի արքայն Արշակ
Ի վերայ բանակին Պարսից,
Եւ անդէն ընդ սուր հանէր զամենեսևան.
Բայց միայն միաձի մազապուր՝
ճողոպրէր թագաւորն Շապուհ,
Փախուցեալ անկանէր յաշխարհն Պարսից ․․․
Եւ սոքա (Հայք) ի կողմանս Պարսից ասպատակէին.