Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եւ լցան գանձիւք բազմօք, և գինու, և զարգու,
Եւ բազում աւարաւ, և անչափ մեծութեամբ,
Եւ Հարստացան, անցին ըստ չափ։
Բուզ. Դ. 22.

Այսպես՝ պարսիկներն իրենք ոչինչ չեն կարողանում անել։ Բայց ահա գալիս է դավաճանությունը։ Հայոց թագավորից ապստամբում է նախարարներից մեկը ֊ Մերուժան Արծրունին։ Նա առաջնորդ է դառնում պարսիկների առաջվանից ավելի շատ զորքերին, և մինչ Հայոց թագավորն երկրի արևմուտքումն էր գտնվում, հայերի չսպասած կողմից պարսիկները մանում են Միջնաշխարհը։

Եւ զղօրսն Պարսից պատրաստէին
Առաւել ես քան զառաջինն,
Եւ աոաջնորդ ունէին
Զչարագործն Մերուժանն,
Ասպատակել յաշխարհն Հայոց,
Յանկարծորէն այրացաւեր
Զերկիրն Հայոց առնէին
Առաջնորդ Մերուժանաւ.
Զորս տային ի կոխումն փղաց,
Եւ զկանայս ընդ ցից սայյից հանէին.
Առնուին, կոտորէին
Զամենայն բնակիչսն վերնադաւառացն Հայոց։

Բայց երբ պարսիկ զորքերն իմանում են, որ Վասակ զորավարը գալիս է իրենց վրա, նրանք շտապով փախչում են դեպի իրենց աշխարհը։

Ապա զհետ կրթեր Վասակ Մամիկոնեան,
Եւ երթայր հասանէր նոցա.
Չուէին ի սահմանս Ատրպատականին.
Իսկ զորքն թագաւորին Պարսից թողին զդերին,
Եւ փախստական լինէին հանդերձ Մերուժանաւն։
Եւ թափէր անչափ և անթիւ
Զամենայն զառեալ գերութիւնն։
Բուզ. Դ․ 23.

Նորից Մերուժանն առաջնորդ է դառնում, և այս անգամ Շապուհ թագավորն անձամբ՝ իր զորքին գլուխ անցած՝ Հայաստանի արևմտյան կողմից հարձակվում է և ավերում երկիրն այն մամանակ, երբ Արշակն իր զորքով Ատրպատականի սահմանների վրա զգուշությամբ սպասում էր պարսիկներին։