Եւ մեք սոյնպէս առնելոց եմք,
Զի ոչ այլ ես կարեմք կոուել,
ԹԷ-պԷտ իցէ թագաւորին Արշակայ կոուել ընդ Շապհոյ,
Վասակաւ և Անդուկաւ աներաւ, իւրով տացէ պատերազմ.
Այլ յայսմիկ Հայոց աշխարհէժ
Եւ ոչ մի այր ոչ ոք է երթալոց
Ի թիկունս ոգնակութեան նորա։
Նմա թէ պէտ իցէ, տացէ պատերազմ, թէ պէա՝ մի,—
Մեր թողեալ զնա, մեզ չէ փոյթտ։
Նրանք, չեն լսում Ներսեսի խրատին և աղմկելով ցրվում են իրենց տները։
Զազադակ հարկանԷին,
Քարող կարդացեալ միմեանց ձայն աոնէին,
Շփոթէին, ամբոխէին և ասէին.
«Հպա, դնասցեք, ասեն»,
Զի այդմ բանից մեր ինչ ոչ կամիմք լսել,
Սփոեցան յիւրաքանչիւր տունս խրեանց։
Շատ էլ Հերոս Արշակը, «Արշակ Քաջը, ցանկանում է պատերազմը շարունակել, բայց զօրքը», ինչպես կոչվում էր ազնվականությունը, համաձայն չէ դրան։ Մյուս կողմից Շապուհը նենգությամբ նվերներ ուղարկելով՝ թուղթ է գրում և սիրով խնդրում Արշակին, որ գնա նրա մոտ,
Զի յայնմ Հետէ արասցեն ի մէջ իւրեանց
Սէր ե խաղազութիւն և բարեկամութիւն մեծ։
Արշակն ստիպված համաձայնում է հաշտվելու։ Շապուհը դարձյալ կանրում է նրան իր մոտ, ասելով։
«Իսկ եթէ Հաճ եմք ես և դու ընդ միմեանս,
Եկ աեսցուք զմիմյանս․
Եւ յայսմ հեաէ իբրև զհայր և զօրդի լիցուք ընդ միմեանս,
Ապա թէ ոչ տեսանես դու զիս,
Խնդրես զպատերազմ ի մէջ իմ և ի մէջ քո»։
Արշակը պահանջում է նրանից հավատարիմ երդում, և Շապուհն ուզարկում է «ըստ որինացն հավատարիմ երդմանց թագաւորութեանն պարսից տղ, կնքել վարազ նկարագիր մատանեաւ»։ Այդ էլ որ տեսնում են, հայոց երկրի բոլոր մարդիկ ստիպում են թագավորին գնալ Շապուհի մոտ