Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Յայնմ հեաէ թէ կամաւ՝ և թէ ոչ կամաւ,

Յարեաւ թագաւորն Հայոց Արշակ,
Առ ընդ իւր զզօրավարն,
Սպարապետն Հայոց, զգայակն իւր.
Խաղաց գնաց յերկրէն Հայոց յերկիրն Պարսից,

Բուզ․ Դ․ 53

Գնում են Շապուհի մոտ և այլևս չեն վերադաոնում, իսկ երկիրն անգլուխ մնալով՝ ավերվում է և՛ պարսիկների, և՛ դավաճանների ձեռով.

Հերոսներին դավաճանում են։ Նրանք մենակ են մնում, խարվում են ե այնպես կործանվում։ Բայց և այնպես գերության մեջ անգամ նրանց իրենց պահում են հերոսական հպարտությամբ։ Արշակը Հայաստանից բերել տված հողի վրա, ինչպես աեսանք։ Շապուհի հետ խոսում է իբրև իր մի ծառայի հետ. իսկ Վասակ սպարապետ՝ ինչպես մի անվեհեր առյուծ։ Այս միևնույն հերոսական գաղափարականացումը Մամիկոնյան զորավարի համար տեսնում ենք և Պապի ժամանակ։ Թեպետ հռոմայեցոց կայսրը պարսիկների դեմ ուղարկում է վեցհարյուր բյուր (վեց միլիոն) զորք, բայց կռվողը միայն Մուշեղ սպարապետն է իր տասն հազար զորքով։ Նա իբրև առաջապահ մտնում է Հայաստան և կոտորում բոլոր պարսիկներին իրենց զորագլուխների հետ։

Եւ ոչ մի գոց ոչ ապրեցուցանէր ․․․

Եւ զբաղում պատուաւոր տեարս
Որ պատուտկանք էին առաջի թագաւորին Պարսից,
Ուներ ձերբակալս Մուշեղ,
Եւ տայր մորթել և լնուլ խոսով
Եւ կանգնել ի վերայ պարսպացն։
Ընդ բաղում տեզիս զայս տոնէր
Ի վրէժս հօրն իւրոյ Վասակայ։

Բուզ, Ե, 1,

Շապուհը, Մերուժանի առաջնորդությամբ, գալիս է Հայաստանի վրա։ Նրա բանակը Թավրիզում է, Մուշեղը հարձակվում, կոտորում է ամենքին։ Շապուհը դարձյալ «միաձի մազապուր… ճողոպրեալ փախչէր»։ Նրա կանայքը, «տիկնեանց տիկինն հանդերձ այլովք կանայքն» գերի են ընկնում Մուշեղի ձեռքը։ Նորից հարձակվում են պարսիկները։ Այս անգամ հունական և հայկական զորքերը միասին մարտնչում են նրանց դեմ, բայց գլխավոր գործը Մուշեղն է կատարում իր 90 հազարից ավելի զորքերով։ Պարսիկները ջախջախվում են։ Մի վերջին անգամ էլ Շապուհը հարձակում է գործում։ Կռվում են հունական զորքերն ևս, բայց դարձյալ գլխավոր դերը Մուշեղն է կատարում։ Այնուհետև դադարում է հարձակումը պարսիկների կողմից Պապի մամանակ, և Մուշեղն աջոզությամբ կոտորում, զսպում է