նելով, ավելի ևս ուշադրություն դարձնել, քանի որ Պատմությունը գրել է մի Բագրատունի իշխանի խնդիրքով։ Հիշենք միայն, թե Ղ․ Փարպեցու <<Հայոց Պատմության>> մեջ որքան շատ տեղ է տված Մամիկոնյաններին, Խորենացու գիրքը հնում, ընդհակառակն, վստահություն է ներշնչել հենց էարժանահավատության, նկատմամբ նաև այնու, որ Պատմագիրը ոչինչ չի թաքցնում իր ընթերցողներից. Ի դեմս Սահակ Բագրատունու՝ միշտ զրուցում է իր ընթերցողների հետ, իր կարհիքները հայտնում, Հենց սկզբից խոսում է և շարունակ կրկնում իր աղբյուրների մասին, ասում է, թե «Հարմարելով» կարդում է շատ բան, բայց ոչ կամամաածական, այլ քաղելով ուրիշներից, ճաոեսցուք՝ որքան է կտրողութիուն, որպէս գտաք զհաւաստին ի հնոց պատմութեանց, մևրոց մասամբ ամենևին անսուտ» • Արդարև, նա բավարար աղբյուրներ չի ունեցել, դիմել է ամեն մի վավերական և անվավեր աղբյուրի՝ մի բան գտնելու հայոց պատմության համար, շատ անգամ ինքը եզրակացություններ է արել․ բայց և այնպես նա հաճախ քննադատում էլ է իր աղբյուրները, և նոր ընդունում կամ մերժում, կամ թե իր ընթերցողին է թողնում ստույգ կամ անստույգ համարելը և պնդում է, թե ճշմարտությունն է միայն ուզում գրել։ եվ այս հանգամանքը բնականաբար ազդել է ոչ շատ խստապահանջ հաջորդների վրա, որոնք նրա Պատմությունն ընդունել են հավաստի։ Նրանք, և նույնիսկ ինքը Խորենացին, ստուգության մի ապացույց են համարել միամտաբար անգամ այն, որ հարմարեցրած ճյուղագրության մեջ Սեմի, Քամի ու Հարեթի իրար հաջորդող սերունդների թիվը հավասար է․ «իսկ դու», ով ուշիմ ընթերցասէրդ, հայեմւց աստանոր ընդ հուսահատությոան կարգի երից ազգացդ մինչև ցԱբրահամ, ցՆինոս և ցԱրամ, և զարմացիր (Ա. 5):
Պատմության արժանահավատության մի մեծ ապացույց համարվել է
և այն, որ Խորենացին սկզբից մինչև վերջը դնում է հայ իշխողների ժամանակաբանությունը Պարսից կամ Հոոմայեցոց թագավորների իշխանության
տարիներով։ Նա իբրև պատմագիր շատ լավ գիտե և հայտնում էլ է. «Ոչ է
պատմութիուն ճշմարիտ առանց ժամանակագրութեան» (Բ, 82) Հայոց թագավորների ժամանակը որոշելու համար՝ նա բավական շատ աշխատանք է
թափել կամ, ինչպես ինքն ասում է, «մանրախուղիւ» քննություն է արել
Տրդատի թագավորելու տարին գտնելու համար։ Այսպես և մյուսները։ Բայց,
հարկավ, հաճախ չի կարողացել ճիշտ ժամանակագրություն ստանալ, կամ
իր պատմած իրողությունների ստուգության հասնել, և այլապես էլ չէր
կարող լինել այն ժամանակ և նրա բանեցրած աղբյուրներով։ Նա կատարել
է այն, ինչ որ հնարավոր է եղել իր համար։
Եվ վերջապես, հետնորդների վրա ազդել է և այն հանգամանքը, որ
նա ժողովրդական բանահյուսությունն այլաբանություն համարելով՝ մեկնել
է, և նրա մեծ գրական արժանիքը, և իդեոլոգիան, որ կտեսնենք քիչ
հետո։
Նրա երկի այս և ուրիշ հատկությունները պատճառ են դարձած, որ
նրա Հայոց Պատմությունը եղել է միակ աղբյուրը սկզբից մինչև 440 թվա–
282