Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանը ժամանակաշրջանի համար։ Հաջորդ պատմիչները հետևել են նրան և նրանից քաղվածներ արել հին պատմության համար, կատարյալ վստահություն տածելով առ նա։

Նրա Հայոց Պատմությունը շատ կարդացված և սիրված է եղել, ավելի քան մեր մյուս րոլոր պատմադիրներինը։ Դա շատ էլ արտագրված է, բայց և այնպես այդ գրքի օրինակները բավարարություն չեն տվել պահանջին, գրքի պակասություն է զգացվել և այդ համարվել է «աղետ անբերելի» [=անտանելի աղետ] 17-րդ դարում։ Եվ ահա Թոմաս Նուրիջանյան եպիսկոպոսը, «ի վայելուչ քաղաքէ Վանանդու Գողթնեաց», իր քեռու որդի Մատթեոսին ուղարկել է Ամստերդամ «առ ի յորինել և հոգալ զբուն գործիսն տպագրութեան», հետո ինքն էլ գնացել է այնտեղ և 1661 թ․ տպագրել է իր աշխատությամբ ու ծախքով «զվիպագրութիւն բազմերախտի առն Մոսիսի Քերթողահորն»։ Դա Հայոց Պատմության անդրանիկ տպագրությունն է, որ և մեր հին, 17-րդ դարից առաջ ապրած, պատմագիրների տպագրության անդրանիկն է։

Այս ամենն էր պատճառը, որ երբ կասկածելի համարվեցին նրա Պատմության աղբյուրները և Պատմությունն ինքը, մանավանդ երբ սրա հեղինակին տեղահան անելով սկսեցին դնել 6-րդ, 7-րդ, 8-րդ կամ 9-րդ դարերում, այդ մի տեսակ ցավ պատճառեց նրանց, ովքեր կատարյալ վստահությամբ էին նայում մեր այս Պատմագրինին։ Ժամանակի տեղափոխության համար բերված փաստերն ընդհանրապես համոզիչ չեն, ինչ վերաբերում է Պատմության բովանդակությանը, բնականաբար այժմ դա քաղաքական դեպքերի նկատմամբ այլևս այն արժեքը չունի, ինչ որ աոաջ։ Այլևս ոչ ոք չի կարող միամտաբար ընդունել, թե Մ․ Խորենացու Պատմության մեջ հիշված անձերը բոլորն իրապես գոյութուն են ունեցել, և կամ նա իր գրվածքի մեջ միշտ պատմել է իրոք կատարված դեպքերի մասին։ Կան բաներ, որ մտացածին ու անստույգ են, հետևանք սխալ քննադատության, կամ անվավեր աղբյուրների։ Այսպես, օրինակ. Աբգարի մասը Հայոց պատմության հետ կապ չունի։ Մի թյուրիմացության արդյունք է Արտաշեսի «տիեզերակալության» մասին պատմածները (Բ. 11-13 ) և ուրիշները։ Բայց այսու ամենայնիվ Հայոց Պատմությունը չի կորցնում իր նշանակությունը, այլ վերագնահատվելով՝ նայելով մասերին տարբեր կերպով է արժեքավորվում։ Որ պատմվածքների աղբյուրներն արդեն հայտնի են, բնականաբար այժմ դիմում ենք այն աղբյուրներին, որ գործածել է պատմագիրը։ Բայց այդպիսի դեպքերում էլ նա հաճախ տարբերվում է իր աղբյուրներից և կարելի չէ նկատի չառնել այդպիսի տարբերությունները, քանի որ, ինչպես առավել ես Մ․ Խորենացու նման մի պատմագիր։ Շատ այնպիսի բան, որ կասկածանք է համարված եղել հետագայում իբրև ստույգ է երևան եկել: Կան պատմվածքներ, որոնց համար Խորենացին առաջնակարգ աղբյուր է, ինչպես 4-րդ դարի վերջերի և 5-րդ դարի համար։ Իսկ հնագույն ավանդական բանահյուսության համար Խորենացին միակ աղբյուրն է։ Անշուշտ, նրա մեկնություններն այդ մասին արժեք չունեն, կամ այնքանով միայն պիտանի են, որ դրանցով կարելի է լրիվ վերականգնել առասպելը, կամ

283