Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես՝ Հուոաինիանի վերակազմությունից առաջ էլ Հռոմեական Հայաստանն ունեցել է իր դուքսը, dux Armeniae։ Նա նստում էր Փոքր Հայաստանի (Փոքր Հայքի) մայրաքաղաք Մելիաինեում (այժմյան Մալաթիա, Երկրորդ Հայաստանում), որ ռազմական կենտրոնն էր։ Դուքսը զորքերի հրամանատարն էր, զորավարը։ Նա կատարում էր սահմանների պահպանության ծառայությունը, որ գրված էր Հայաստանի դուքսի և տեղական իշխանների ուսերի վրա… Ներքին Հայաստանի և սատրապությունների զորքրեը… չէին հարմարվում խիստ կարգապահության պահանջներին։ Նրանց դժվար կլիներ գործել դուքսի կանոնավոր զորքերի հետ միատեղ, և այլն։ Այս ամենը, որ վերաբերվում է Հուստինիանից առաջ ընկած ժամանակին, քաղում են հենց այդ գրքից որի մեջ հեղինակը պատմագիր Եղիշեին 5-րդ դարից 6-րդի կեսերը քշելու եռանդից մղված, գրում է, թե քանի որ «աոաջին անգամ Հունաստանը նշանակեց Հայաստանի սարատեղ և սրա իշխանությանը ենթակա երեք դուքսերը», ապա Եղիշեի հիշած սպարապետ անվան տակ սարատեգ հասկանանք, թե դուքսերից մեկը։ Նրա աշխատությունը չի կարող 420 թվականից աոաջ ընկնել։ Անշուշտ, «սարատեգ» չի կարող հասկացվել, քանի որ այդ պաշտոնը Հունաստանն է հիմնել․ բայց ապաքեն կարելի է և պետք է հասկանալ դուքս, քանի որ «Հայաստանի դուքսը» իբրև հռոմեական զորավար, Հունաստանից շատ առաջ գոյություն է ունեցել։

Մեր պատմագիրներից միայն Եղիշեն չէ, որ հիշում է հռոմեական իշխանության ենթակա հայկական մարզերի զորա0վարին իբրև «սպարապեա Հայոց», այսինքն Հայաստանի։ Կորյունը պատմում է, որ երբ Մաշտոցն անցնում է արևմտյան Հայաստան «Վասն կէ» ազգին հայոց, որ էր ընդ իշխանութեամբ թագաւորին հռոմաց։ Նա պատիվներ է անում ի թիվ ուրիշների «ի սպայապետէն աշխարհին»։ Սա Մաշտոցի մտադրությունը գրով իմաց է տալի կայսրին։ Ապա Մաշտոցն իր աշակերտների բազմությունը թողնում է Մելիաինե քաղաքում և Դերջանի եպիոկոպոսին հետն առնելով՝ գնում է Կոստանդնապոլիս։ Երբ նա կայսերական հրովարտակով վերադառնում է, ներկայանում է Սպարապետին Հայոց՝ Հայաստանի սպարապետին։ Սա էլ կայսրի հրամանն ստանալով՝ մարդիկ է ուղարկում «ի դաւտուս կես ազգին Հայոց՝ յիշխանության կայսեր», մանուկներ ժողովում սովորեցնելու և այլն։ Որ Մաշտոցն իր աշակերտներին թողում է Մելիտինե քաղաքում, ուր նստում էր Հայաստանի դուքսը, դրանից երևում է, որ Կորյունը «Հայաստանի սպարապետ» անունով կոչում է Մելիտինեում նստող Հայաստանի դուքսը։ Ապա՝ որ «Հայաստանի սպարապետն» է Մաշտոցի մտադրությունը գրով իմացնում կայսրին, և կայսրը հրովարտակը նրան է ուղղում «վասն մանկայն յաշակերտութիւնն առ ի կէս ազգին Հայոց ժողովելույ» և սպարապետն է մարդիկ ուղարկում «ի դաւառո կէ» ազգին հայոց, այդ ցույց է տալիս, որ Հայաստանի ապարապետն առանձին իրավունքների տեր է եղել ոչ միայն Երկրորդ Հայաստանի վրա, այլև մյուս հայկական դպրության սովորեցնել Արևմտյան Հայաստանում ընդհանրապես։

Եղիշեի հիշած Սաորին Հայոց սպարապետը, որ Արևելյան Հայաստանի մարզպան Վասակի իրեն ուղղած գրությունը նույնպես ուղարկում է Կոստանդնապոլիս, ուրիշ պաշտոնյա չէ, բայց եթե Կորյունի հիշած «սպարապետն հայոց հարկավ, պաշտոնական անձը, ոչ նույնը։ Այսպես ուրեմն, Հուսաինիանից շատ առաջ եղել է «Հայաստանի դուքս», որ մեր մատենագիրները՝ Կորյուն և Եղիշե հայերեն «սպարապետ» բառով են թարգմանում։ Վարդանանց պատերազմի ժամանակ 450 թ․ այդ պաշտոնը, ըստ Եղիշեի, վարել է Վասակ Մամիկոնյան անունով մի իշխան։ Հայերը, թուղթ էին ուղարկել ուրիշների թվում և «առ մեծ սպարապետն Անտիոքայ», նույն խնդրի համար գրավոր հարաբերության մեջ են մտել