բնականաբար նաև Մելիաինևում նստող «Հայաստանի դուքսի»-Հայաստանի սպարապետի հետ։
3. «Վասն Հայոց պատերազմին»—Եղիշեի անունով մեզ հասել են մի շարք աշխատություններ։ Նրա հռչակավոր մեծ երկն է այն գրական հիշատակարանը, որի մեջ գրված է մի 95 տարվա պատմություն հայ Արշակունի հարստության անկումից հետո մինչև 464֊465 թվականները, երբ կատարվում է այսպես կոչված «առաջին կրոնական պատերազմը» Պարսից տերության դեմ։ Այդ երկի վերնագիրն է ըստ տպագրությունների՝ «Վասն Վարդանաց և Հայոց պատերազմին, Դաւթի երիցու Մամիկոնի հայցեալ»։ «Մամիկոնի» անունը պարզապես աղճատված է և պիտի լինի «Մամիկոնենի»։ Վերնագրի մեջ հետագայում է ավելացրած վՎարդանայ» բառը, անշուշտ Վարդան սպարապետի անվան բարձրացման համար։ Ավելի ևս ուշ ժամանակում, ինչպես և այժ, պատերազմը կոչվել է նաև «Վարդանանց պատերազմ»։ Ինքը՝ հեղինակը, սակայն սկզբի ընձահականի մեջ իր գրքի վերնագրի մասին հիշում է առանց , «Վարդան» անվանվան․ «Բանն գոր պատուիրեցեր՝ արարի, ով քաջ վասն Հայոց պատերազմին հրամայեցեք, յորում բազումք առաքինտացուն քան սկակւս»։
Թե ով է եղել Մամիկոնյան Դավիթ Երեցը այդ հայտնի չէ։ Ընծայականի մեջ Եղիշեն շատ գովում է նրան, համարելով նրան տեր «երկրաւոր առատ գիտութեան», ամեն ի գիտութեանն Աստուծոյ». մի մարգ որ,— ասում է նա,—ոչ թե պիտի հրամայեր Եղիշեին գրել, այլ ուրիշ լավագույնները նրան պիտի հրամայեին այդ անել. Այստեղից իմացվում է, որ Դավիթ Երեցը ժամանակի գիտուններից է, գուցե և թարգմանիչներից մեկը։ Թվում է, թե Եղիշեն իր մասին էլ տեղեկություն է տալիս հետևյալ խոսքով. «Որպէա երևի ինձ և այնոցիկ որ դեգերեցին յիմաստասիրւթիւն։ Նա էլ պարապել է իմաստասիրությամբ, գիտություններով, և ժամանակի գիտուններից մեկն է, և իզուր չէ, որ նրան կոչել են ավարգապետ»։ Այդ երևում է և նրա գրական աշխատություններից։ Լոկ մի համեմատության խոսք է, որ նա դիմելով Դավիթ Երեցին՝ գրում է. «Եւ Մեր իսկ հայեցեալ ի սուրբ սէր քոյոյ հրամանիդ՝ ոչինչ գանգաղեալ վեհերեցաք հայելով ի մեր տգիտոլթիւնս… յօժտրոլթեամր ձեռնարկեցաք զայս ինչ»։
Եղիշեն Պատմությունը վերջացնելուց հետո է գրել այս հետաքրքիր ընծայականը։ Այստեղ թվում է իր երկի յոթն «գլուխներ»֊ի կամ