Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա համար պատմության աղբյուր չէին կարող լինել. նրանցից, առանձնապես Ագաթանգեղոսից, նա գլխավորապես արտահայտության ձևեր, դարձվածներ ու պատկերներ և հին պատմության հիշողություններ, ակնարկներ է փոխ առել, Առանձնապես հիշում է Կորյունի երկը։ Նա պատմության մեծ մասն, անշուշտ, բերանացի պատմածներից է գրել, թեպետ մի քանի տեղ միայն հիշում է այդպիսի աղբյուրներ[1]։ Կարելի չէ ասել, թե բացի հիշված երեք հեղինակներից՝ ուրիշ պատմական երկեր ձեռի տակ ունեցած չլինի հազարը։ Նա գրում է իր Առողջարանի կրկնության մեջ (էջ 7)։ Ընդ բագում նառո մատենից աոաքնոցն պատմագրացն Հայոց անցի։ Այստեղ ճառք բառը չպիտի հասկանալ գրքի էգլոլխներ», ինչպիսի նշանակությամբ ես դա գործ է ածվում, այլ այդ բառն այստեղ հասկացվում է պատմություն,ինչպես քիչ ներքևում, երբ Ագաթանգեղոսի համար գրում է ստուգարան ի կարգադրութիւն ճառից և յարմարադիր ի պատ֊մութիւնս ասացուածի իլրոյ,- ճառք հասկացվում է ոչ թե գլուխներ, այլ պաամություններ», քանի որ Ագաթանգեղոսի պատմությունը գլուխներ չունի։ Պատմության ընթացքում էլ Ղազարը գրում է՝ լիով ի գբոց ճանաչէինւ (էջ 105), զիտէք ոտուգոաթեամբ ի պատմութենէ գրոց (էջ 124)։ Այո վերաբերում են Մամիկոնյանների պատմությանը, և հիշատակվում է հավանորեն Բուզանդի պատմությունը։ Բայց թե սրենք ևս Աոաջարանի «բազում ճաոք մատենից», նա այդ չի հիշում, բացի, երեքից, իսկ երեքը բազում չեն։

Բանասիրությունը ցույց է տվել, որ նրա Հայոց Պատմության առաջին էգրուագի, այսինքն աոաջին մասի մեջ նմանություններ կան, Մ․ Խորենացու պատմության հետ, իսկ երկրորդ էգրուագի պատմությունը շատ նման է Եղիշեի պատմությանը, Մի ժամանակ կարծում էին, թե Մ․ Խորենացու և Եղիշեի պատմությունները ծաոայել են Ղ․ Փարպեցու համար իբրև աղբյուրներ, հետո հակաոակ ենթագրոլթյունն առաջ եկավ, իբր Եղիշեի, ավելի ևս Մ․ Խորենացու ավելի ուշ Ժա֊մանակի գործեր համարվեցին։ Այժմ, դարձյալ պետք է հին տեսակետի վրա կանգնել, այն, որ Մ․ Խորենացին և Եղիշեն ծառայել են իբրև աղ֊րյուր Ղ. Փարպեցուն։

Առաջին դրուտգի պատմությունն սկսվում է Հտյոց թագավորության երկուսի բաժանվելուց և հասնում է մինչև Արշակունի տոհմի անկումը ի սպառ ի սպուռ կործանումն աշխարհի Հայոց, ընդհանուր կորուստ աշխարհիս հայոց, և Սահակի ու Մաշտոցի մահը։ Այստեղ ստույգ է Պարսից թագավորների հաջորդության կարգը, անշուշտ նաև Հայոց թագավորներինն ու կաթողիկոսներինը, բայց պատմվածները մեծ մասամբ էի յրոյ են և շփոթ։ Առնենք հետևյալը։

  1. Արշավիր Կամսարական, Խուժիկ,Վասակի սպասավորներ, Անորոշ ձևով ասեին, իճ լունան, ականատես է եղել նախարարներից սրանց, բայց հարց ու փորց է արել և նմաններ