անվանի և հաղթող աշխարհակալ, մեր բոլոր թագավորներից խոհեմ ու քաջ։ Իր ժամանակակիցների համար նախանձելի: Նա տիրել է շատ ազգերի, շատերին հարկատու դարձրել։ Ունի մեծ հարստություն, բյուրավոր զորքեր, լավ զինված։ Մարաց թագավոր Աժդահակը վախենալով նրանից` դաշնակցում է նրա հետ։ Ապա խորամանկ միջոցների դիմելով` նա կնության է տանում Հայոց թագավորի քրոջր՝ Տիգրանուհուն, և ցանկանում է սրա միջոցով դավաճանությամբ սպանել տալ Տիգրանին: Բայց Տիգրանուհին, իրեն ենթարկելով վտանգի, եղբայրասիրության առաքինություն է ցույց տալիս և եղբորն իմաց է տալիս դավադրությունը: Տիգրանը պատերազմով դուրս է գալիս Աժդահակի վրա, հոգալով միաժամանակ իր քրոջ ազատության համար: Նա հաղթում, սպանում է Աժդահակին, և նրա ընտանիքը, բազմաթիվ գերիներով, բերում, բնակեցնում է Հայաստանում, Մասիսից դեպի արևելք, Երասխ գետի երկու կողմերում մինչև Գողթնի սահմանները։
Ժամանակակիցների համար հետաքրքիր այս պատմվածքը զարդարված է ոչ միայն Տիգրանի աջողություններով, արտաքինի ու ներքինի և նրա շրջապատողշների նկարագրով,—որ մեծ մասամբ, անշուշտ, Խորենացու գրչից են, — այլև ավանդական վեպերի մեջ սովորական մոտիվներով: Այսպիսիներից է Աժդահակի երազն իր մանրամասնությամբ: Ապա պատմվում է երազի պատճառով Աժդահակի խորհրդակցությունն իր իշխանների հետ, որ նույնպես վիպական գիծ է, որոշումը կին առնելու Տիգրանուհուն, խնամախոսություն, Աժդահակի ջանքը Տիգրանուհուն գործիք դարձնելու, զորաժողով, Տիգրանուհու ազատվելն Աժդահակի ձեռից, մարտի նկարագիր, գերություն և այլն:
Վեպը շատ պարզ կերպով հորինված է ֆեոդալական բարձր խավի մեջ: Գործող անձերն ազնվականության համար հարազատ մարդիկ են, միայն թագավորներ ու թագուհիներ: Նրանց իդեալն է հզորությունն ու աշխարհակալությունը հարևանի հաշվին: Վիպասանը բնականաբար իր ազգի թագավորին ներկայացնում է ըստ ազնվականության գաղափարի, իդեալական հերոսական պատկերով: Ինչքան հուժկու, քաջարի, պայծառ ու բացսիրտ է ներկայացված Տիգրանը, նույնքան մռայլ է Աժդահակի դեմքը: Նա վախեցող է, անհանգիստ, շարունակ զգուշացող, խորամանկ ու խարդախ, շողոքորթ և դավաճան,— մի հին Սասունցի Դավիթ և Մսրամելիք: Պարտությունը կրում է, հարկավ, չարը և օտարը: Ճնշվում, գերվում են մարերը, վիշապները։ Ու փառավորվում է Տիգրանը:
2. Պատմականը։— Ամեն ինչ որ իբրև պատմական կա այս ավանդական վեպի մեջ՝ վերաբերում է Մեծն Տիգրանին, բայց Մ. Խորենացին սխալմամբ վերադրել է Պարսից Կիրոս թագավորի ժամանակակից Տիգրան թագավորին[1]։ Պատմական Մեծն Տիգրանինն են վիպական Տիգրանի և՛ աշխարհակալությունը, և՛ մեծ հարստությունը, և՛ զորքի բազմությունը, և՛ Տիգրանակերտ քաղաքը շինելը, և առհասարակ ֆիզիկական ու հոգեկան հատկությունները, և՛ նրա «Մեծն» մականունը, և վերջապես այն, որ նա մեր աոաջին,
46
- ↑ Տես՛ Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ առասպելները Մ. Խորենացու Հայոց Պատմության մեջ, էջ 379—519. «Տիգրանի առասպելը»։