արթնության և կովի եռանդի: Անշուշտ, Դավթակին ծանոթ է եղել այդ պատկերացումը, բայց նա այդ դիցաբանական տեղեկությունը կարող էր և հայ թարգմանություններից առնել: Հունական արվեստն իրեն զգալ է տալիս քերթվածի ամբողջ ընթացքում. Այստեղ բանում ենք նյութի բաշխումն, մասերի դասավորություն ու մշակում ըստ ճարտասանական արվեստը: Բավական է միայն այդ համեմատել թեկուզ Ադոնցի ճարտասանության մեջ բերված կանոնների հետ, և կերևա Դավթակ ճարտասանի արվեստը, և կիմացվի, որ իսկապես նա տեղեակ է արհեստական իմաստից» և «Հնտըտդիւտակ վարժիւք յաջողակ»: Հին հունական դիցազներգությունների սկզբում բանաստեղծները դիմում էին մուսային, որ երգի. «Զաքիլ-լեյտ Պեչեսածնին, աստուածուհի զքէնն երգեա…», նույնպես վարվում է և մեր այս քերթողը, բայց ոչ մեքենայաբար դիմելով մուսային.
«Ասաուածային բանին աբուեոտաւոր հոգի,
Յօրինեմ, իմաստիւ զտխրական երգմունս,
Զի սգալի ձայնիւ անդադար ողբասցուք»
Հունական մուսային փոխանակել է, ուրեմն, ասաուածային բանին արուեստաւար հոգին: Հունական ձևն առնված է քրիստոնեական բովանդակությամբ. Շարունակության մեջ անմիջապես բերում է տխուր երգի պատճառը.
«Բեկումն մեծ, որ եղև արևեչից աշխարհիս,
Եւ աղաղակ կործանման հնչեաց ընդ երկիր.
Ազգք և ազինք լուիցեն ղբարբառոս իմ,
Եւ երկրածինքս ամենայն ողրասցեն ընդ իա
Գլորեցալ վԷՏԼ կենդանի և հզոր,
Եւ պարիսպն ամրութեան խորտաեկւեցաւ,
Աշտարակն բանաւոր տապալեցալ,
եւ ցանկն շինութեան խրամատեալ քակեցալ.
Դարձալ ի գառնութ ի լն խաղաղոլթ իւն մեր,
Եւ դրունք հինից տեղասցին ի մեզ.
Զի մեծասքանչ աէրութիւնն կործմնեցաւ,
Եւ հրաշալի պեասւթեանն ջիքաւ ճառագայթ»
Հետաքրքիր է այն, որ Ջիվանշերի մահվան հետևանքը պիտի լիներ աշխարհի խաղաղության վերացում և հեների հարձակումը, մի ակնարկ հոների ասպատակության, որ նույն դարում հաճախ տեղի էր ունենում Աղվանից աշխարհի վրա, Վերջում ևս հիշատակում է նույնը, «առ ոչ երևելդ տապարաւ Հոնաց ղկոտրումն նոնենեաց առնեն»: Որպեսզի իր ողբն ազդի, ինչպես դամբանական հորինելու արվեստը պահանջում է, նա սպանվածի գովքն է անում և ապա պատմում եղերական եղելությունը: