Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էր նստեալ որպկս առիւծ ի մորլոջ,
Եւ լռեալ` ի նմանէն սարսէին թշնամիք.
Տղերք տոհմից և իշխանք ամենայն
երկինի և սիրով հնազանդ էին նմա։

Նա զորեղ է և իմաստուն, նրա համբավը տարածվել է ամբողջ աշխարհը… Առանձնապես աչքի է ընկնում քերթվածի այն մասը, որ ճարտասանները կոչում են «կրից տեղի», որով ձգտում են «կիրք,» այսինքն զգացմունք առաջացնել է ունկնդիրների մեջ, Այդ «կիրքն» Է բարկություն և ատելություն չարիք գործողի համար։ Քերթողը լցված է վրեժխնղրու֊թյան հուզումով, ցանկանում է հատուցյալին իր արժանին, բայց նա փախել է։ Եվ ահա նա անեծք է որ՛ թափում է այդ եղեոնագործի գլխին, Այդ անեծքն աստվածաշնչյան եղանակով ողված, մի զորեղ հատված է, որի նմանը մեր հին բանաստեղծության մեջ ունի միայն Ներսես Շնորհալին.

Ծնունդդ չար որ մեզու նմա,
Որդի անօրէնութեան որ չարչարեաց գնա
Անիծիւք պարուրեալ գնասցէ ընդ երկիր,
Եւ Կայենի երերմամրն վարանեալ շրջեսցի.
Կարկեսցին շտւդիք փսփստեան նորա
Ել թռչունք երկնից ճախրեսցեն ի վերայ նորա.
Ագոաւնք ձորոց սլասցին ի նմա,
Եվ գտանք վայրի սպասեսցեն նմա,
Հուրն Հերովդեի աոաքեսցի նմա,
Եւ ծնցին ի նմա որդունք և մկունք՛
Ալեկէզ աոչորմունք բորբոքեալ ի նմա
Կերիցեն աո մամայն ղտիրասպան մարմին նորա,
Ձեռն որ ձգեցա ի սպանանել զտէրն
Եվ ոտք որ կոխեցին հրաշալի պատկերն,
Ուրկածին ախտիւն հռացմամբ գոստցեալ
Տարեսցին ի նա ցեցք չարակեդ խոցոամամբ,
Լոգետ հանդիցէ ընդ Հովանեաւ դժնկի,
Եւ կոըիւնք իժից Հեգցին գնովաւ
Թոյնք քարրից Հեգցին գնովաւ
Եվ սաստկագույն ուսուցմամբ Հերծցեն գնա։

Բանաստեղծն իրավունք է համարում այսպիսի անեծքներ տվոզի ոճրագործը մի սոսկ իշխան չի սպանել, այլև մի առաքինի մարդ։ Եվ նա զսպելով իր բռնկումը սկսում է մեղմ ցավով գովերգել Ջևանշիրի բարեմասնությունները, ապա նկարագրում է մեոելից հետո ձևացողների — ժողովրդի անմխիթար վիճակը.

Սիրով քո այրին սիրելիք քոյին,
Եւ զսէր ՚ր քո անմոռաց ի մտի ունին.