Անանիան այս ճառի մեջ անում է Զատկի տոնի պատմությունը, թե «ուստի կամ յումմէ», խոսելով և տոմարի մասին, ինչպես և Ալեքսանդրիայում էտս՝ Ալեքսանդրացու նախագահությամբ կազմված 592 տարիների «էասյան» կոչված շրջանի, այլև Բիզանդիայում Ւրիոն Բիզանդացու նախաղաղությամբ՝ էասյան շրջանի մեջ մտցրած փոփոխությունների մասին: Հայերը 584 թվի ժողովով ընդունել են ոչ թե Հունական «Ւրիոնյան զատիկը» այլ Ալեքսանդրիայի «Էասյանը», որոնք որոշ թվով տարիներից հետո միաժամանակ չէին ընկնում [և աոաջանում էր «ծառազատիկ» ասածը, որ պատճառ էր դառնում մեծ աղմուկների հայերի և հույների միջև]: Անանիան այս հաշիվների ու խնդիրների մասին խոսելուց հետո՝ ասում է. «Եւ զի՞նչ պարտ է մեզ զԻրիոնին պատմել և կամ ընդդիմանել նմա. այլ զհորայն ի հորայոն թալցուք աշակերտս և հաւանհալո, և մեք ասնեսցուք… ղճշմարիտն»: Մինչդեռ Հույները բռնություն էին գործադրում, Անանիան, սխալ համաբերով հանդերձ Ւրիոնի գործը, չի հակառակում, որ հույները գրան հետևեն։
Անանիա Շիրակացու այս երկու աշխատությունները, թեպետ ոչ դավանարանական բովանդակությամբ, բայց հակաքաղկեդոնական, իսկապես հակաբիզանդական պայքարի դրականության մի կարևոր օղակն են կազմում: Այդ տոնակատարությունների խնդիրը մինչև վերջը Հուզումներ է առաջ բերել հայերի և հունագավանների միջև։
Գ) «Անանիայի Շիրակայնոց Համարողի յադագս կշռոց և չափուց»[1] Այս գրվածքի մեջ Հեղինակը Հիշում է զանազան ազգերի մեջ գործածված կշիռներն ու չափերն իրենց անուններով ու միմյանց համապատասխանությամբ:
Դ) «8աղագս հարցման և լուծման», թվաբանական խնդիրների մի ժողովածու է սա։ Ուրիշ ձեռագիրների մեջ վերնագիրն է. Անանիայի Շիրակունւոյ՝ յաղաղս կատարման համարողութեան և կերպից հարցման։ Այս վերնագրից հետո գալիս է մի առաջաբան, դրանից երևում է, որ, ինչպես ճիշտ կոահել են [2]: Շիրակացին խնդիրներից առաջ գրել է թվաբանական չորս գործողությունների մասին, որ անվանում է՝ ընդունեութիւն (- գումարում), բացարութիւն (= հանում), բազմապատիկը և բաժանմունք։ Վերջերս Հայտաբերված է և նրա այդ դասագիրքը, տեսական մասը, միայն առաջին երեք գործողությոննները [3], գործնական վարժության համար գրված օրինակների շարքերով։ Բազմապատկության օրինակը հասցրած է մինչև 80.000.000: Շիրակացու այս խնդիրների ժողովածուն, որ, ինչպես երևում է, ամբողջությամբ չէ, շատ հետաքրքիր մի գործ է թե իբրև առաջինն այդ տիպի աշխատությունը մեր գրականության
- ↑ Անգ. 87
- ↑ Գալուստ Սեր-Մկրտչյան, Անանիա Շիրակացի, Վաղարշապատ 1888, էջ 11.Արստապ. նույն թվի «Արարատից»
- ↑ Տպված Երևանի Պետ. համալսարանի «Գիտական աշխատությունների» մեջ XI հատոփոր 1058 թ., էջ 245և հան. Աշ. Աբրահամյան. «7-րդ դարի հայ գիտնակն Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը». վերջից գրված են նաև թվ. խնդիրները և վեց խրախճանք, որ խնդիրների առանձին տեսակ է