Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ալբերիկոյի ծնունդը նույնպիսի է։ Նրանց մայրը ցուլի կերպարանք առած դևից ծնում է այդ երկվորյակներին, որոնցից առաջինն ավելի կատաղի և նշանավոր է, ինչպես և մեր զրույցի մեջ Երվանդը։ Եցցելինոն ամեն շաբաթ խոսում է իր հայր դևի հետ և նրանից վայրագ խորհուրդներ ստանում։ Նրա երեսին, իբրև դիվական ծագման հետք, մնում են օտարոտի աչքերը։ Այդպիսի ծնունդներ կան և այլ ազգերի զրույցների մեջ։ Դրանց, այս միստերիաների բանաձևն է՝ «Ցուլը ծնեց վիշապ, վիշապը՝ ցուլ»։ Այսպես և սերբական վեպի մեջ Մարկոն, մի քանի երգերով, ծնվում է կնոջից և օձից։ Հայկական Երվանդի զրույցի մեջ գտնում ենք ոչ միայն այդ անբնական ծնունդը, այլև օտարոտի աչքերը։ «Բայց ասեն զԵրուանդայ՝ ըստ հմայից դժնեայ գոլ ական հայեցուածով. վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնութենէ ասեն պայթել որձաքար վիմացն։ Բայց այս կամ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւականս ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ վնասեսցէ զորս կամի» (Խոր. Բ. 42)։

Այո չար աչքի աաասպեչը շաա աարաձված է հին ու նոր ազգերի մեջ։ Հայ ժողովրդի մեջ ցայսօր ևս հավաաում են, որ եթե չար աչքը «քարին էլ տա, կտրաքի»։ Մեր Վիպասանքի տեսակետից ավելի կարևորություն ունի այդ միստերիաների բանաձևը, թե «ցուլը ծնեց վիշապ»։ Ալիշանը[1], առանց աղբյուրը հիշելու, գրում է, թե «Երուանդ անուն օձ կամ վիշապ նշանակէ»։ Ապա նա Վահրամ վարդապետից բերում է ի միջի այլոց հետևյալը․ «Իսկ ընդէ՞ր որ ապա ասեն՝ տեսեալ ոմանց քաջաց և վիշապաց տաճարս ի լերինս բարձունս և բնակութիւնս, ուր և զԱղեքսանդր կապեալ ունին ի Հռոմ, և զԱրտաւազդ Հայոց թագաւոր ի Մասիս, և զԵրուանդ ի գետս և ի մռայլս»։ Այսպիսով՝ Երվանդն իր ծնունդով հանդիսանում է իբրև մի վիշապ, որին և, ինչպես վիշապ Արտավազդին, քաջքերը կապած պահում են։

Երվանդի այս առասպելի մեջ ևս երևում է տոտեմիստական աշխարհայեցություն, որով մարդկանց ծագումը կապվում է զանազան կենդանիների հետ։ Բայց միաժամանակ այսպիսի հրաշալի ծնունդը ինչպես ֆեոդալական վեպերի մեջ ընդհանրապես, այսպես և այս դեպքում, ծաոայում է նույն ընդհանուր ձգտումին, որ ունի վեպը, այն է՝ փառավորել իր հերոսին։ Դա, այդ գերբնական ծնունդը, նպատակ է ունեցել ցույց տալ հերոսի իրավունքն իշխելու։ Երվանդը, կես Արշակունին, որ իրավունք չուներ թագավորելու, իր այդ գերբնական ծագումով ու հայացքով արժանի պիտի լիներ իշխելու։ Դա ապօրինի գահակալությունն օրինավոր դարձնելու մի եղանակ է եղել։ Թագավորին մեծացնելու նույն ձգտումը պետք է տեսնել նաև Սանատրուկի անվանակոչության առասպելի մեջ։ Արդարև, այս դեպքում չկա ապօրինի գահակալություն, բայց այդ նշանակություն չունի։ Հնումը բոլոր իշխաններն իրենց կյանքն ու ծագումը կապում էին որևէ հրաշալի

51
  1. Ա լ ի շ ա ն, Հին հաւատք, Վենետիկ, 1895, էջ 132։