Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպքի կամ նշանավոր անձի հետ: Հայ Արշակունիներն էլ իրենց անվանում էին «դիցախառն»։

2. Երվանդի վեպը։—Երվանդ իշխանը Սանատրուկի հանձնարարությամբ կատարած գործերով երևելի է դաոնում և նախարարների մեջ աոաջինը: Իր խոնարհությամբ և առատաձեռնությամբ նա գրավում է ամենքին: Սանատրուկն սպանվում է որսի ժամանակ, շփոթություն է ընկնում երկրի մեջ: Նախարարները թագավորեցնում են Երվանդին: Նա ժառանգը չէ ու գահ է բարձրանում ապօրինի կերպով: Այստեղից ծագում է գործողությունը՝ վեպի ծագման ժամանակի տեսակետից՝ ժամանակակիցների համար հետաքրքիր մի թեմայով, իշխող հարստության-դինաստիայի համար մի կարևոր հարցով: Պե՞տք է Երվանդը մնար թագավոր, թե չէ:—Ո՛չ, պատասխանում է վեպը, որ իր մեջ պատկերացնում է իշխող տան շահերն ու ձգտումները: Երվանդն իսկական ժառանգը չէ, ազնվականները պարտավոր են հավատարիմ մնալ բնիկ հարստությանը: Այս է ֆեոդալական գաղափարախոսության կենտրոնը, որ ավելի զարգացրած է մեր երկրորդ հին վեպի՝ «Պարսից Պատերազմի» մեջ: Եվ ահա նախարարական տներից մեկը, թագադիր Բագրատունիները, չեն ընդունում Երվանդին։ Նրանց տոհմից ոչ ոք չի լինում թագադիր, ուստի և նրա թագավորությունն օրինավոր չի համարվում։ Դրությունը բարդանում է. սկսվում է պայքար երկու կողմի մեջ:

Այդ պատճառով հենց սկզբից Երվանդի բոլոր հոգսը լինում է ապահովել իր թագը։ Նա, այդ իր ծնունդով վիշապը, բնականաբար, Մարացոց տեր Արգամին, որ նույն է՝ վիշապ կամ վիշապազն Արգավանին, «որ ի ծննդոցն Աժդահակայ», դարձնում է «զգահն երկրորդական, զոր հանեալ էր ի նոցանէ (այսինքն Մարացոց տեր Մուրացաններից) Տիգրանայ»: Նա թագավորելուն պես՝ հին թագավորների սովորությամբ, կասկածելով Սանատրուկի որդիներից, կոտորում է նրանց ամենքին: Բայց ազատվում է մի երեխա Արտաշես անունով, որին փախցնում է իր ստնտուն: Երվանդը հետապնդում է բռնելու այդ երեխային, բայց նրա դայակը, Սմբատ Բագրատունին, պահպանում է մանուկին և արկածալից թափառումներից հետո տանում է նրան Պարսկաստան: Պարսից թագավորը սիրով ու պատվով ընդունում է նրանց, ինչպես հաճախ վարվել են հարևան իշխողներն իրենց շահի համար: Արտաշեսը մեծանում է այնտեղ։

Երվանդն ամեն հնարքների դիմելով, շողոքորթության ու քաղցր խոսքի, ոչ մի կերպ չի կարողանում ոչ Սմբատին համոզել, որ իր կողմն անցնի, ոչ Պարսից թագավորին: Պարգևներն ու խոստումները չեն օգնում։ Ուստի նա հոգեկան հանգստություն չունի, գիշերը քուն չունի, ցերեկը կասկածոտ ու մտահոգ է։ Վախենում է գաղտնի դավադրություններից։ Նախարարներին իր կողմը գրավելու համար՝ նա առատ պարգևներ է տալիս նրանց։ Ամեն տեսակ շինարարություններ անում։ Ւր ապահովության համար՝ կռատունը հեռացնում է մայրաքաղաքից. Բագարանում նոր կռատուն է շինում և իր եղբայր Երվազին քրմապետ կարգում։ Ապա շինում է Երվանդաշատը, արքունիքն է հեռացնում է Արմավիր մայրաքաղաքից, նոր քաղաքի մեջ ամեն զգուշություն ձեռք է անում իր կյանքի ապահովության համար: Բարեկամանում է հռոմայեցիներին, նրանց զիջելով Միջագետքը և հարկ

52