և շնորհեաց նմա պատկեր լուսազարդ և հասակ փառաց անհամեմատ ի մէջ ամենայն մտեղեաց բանական ազգի․ հարթ և ուղիղ․ վայելուչ և պայծառ երեսք․ հեր պչխոյ նորա թխակերպ, գանգուրագեղ գիսաւորութեամբ ուղեբեկ ջոկացեալ ի վերայ ասպետափառ ճակատուն յոյժ խուռնախիտ թանձրութեամբ․ մրազարդ կամարաձև կցուացք հունիսն պաղովք վկայեալք, իբրև զշուշան ի հովիաս ծաղկեալ ծաւաչին հրաշազարդ յօրինմանը։ Ունչք երկայնագոյնք և վայելչաւորք, լռելիք գիւալուրք և զիւրահաւանք ի բարիո և պայծառք լուսահրաշ նժանեալ գունով։ Շրթունք նորա իբրև զլար կարմիր, ասմունք նորա հուղ առ միմեանս, զանալք յուասյ։ Տէգք մսրուաց նորա զօրէն ցուցանէր։ Եւ յիրաւի այսպիսիք նմա շնորհազարդ փառաց պարգեք ի վերուստ․ վասն զի նա ըստ նմանութեանն Յովսիայ թագաւորեալ նսրոյ Իսրայէլի՝ վերագույն քան զնա չտացոյց զկարգս եկեղեցւոյ սրբոյ։ Ուստի և յոյժ սիրելի էր ինձ յայոմ մամանակի
Սրա նման մի գովք թագավորի շատ չենք գտնիլ մեր հին գրականության մեջ։ Դա մի ամբողջ ճառ է և ճառորեն կրկնությամբ հորինված։ Թե վերջն էլ ինչ պիտի ասեր այդ Անանունը, չգիտենք, որովհետև վերջին մասը պակասում է։ Այդ գրված է այն ժամանակ, երբ դեռ Գագիկի մազերը թուխ են եղել։ Անանուն Արծրունին այնքան գովեստների մեջ մոռանում է որևէ թվական հիշատակել։
3. Գագիկ Արծրունու շինարարությունը։ - Եթե այս Գագիկի «թագավոր» կոչվելու փառասիրությունը մի կողմ դնենք, նա, իսկապես մի արժանավոր իշխան է եղել թե՛ իր մարտական և թե՛ շինարարական գործունեությամբ, և անհիմն չեն այն գովեստները, որ այս Պատմիչը տալիս է նրան։ Նրա