Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորության երկրորդ կեսի ժամանակ արդեն սկսվում է Հայաստանում 10-րդ դարի մեծ կուլտուրական շինարարությունը, որի մեջ իր դերն է կատարում և Վասպուրականր։ Գագիկի շինարարական գործերի մասին բավականի գրում է Թովման (էջ 252 և հան.)։ Նույնը հրճվանքով պատմում է և Անանուն Արծրունին, ավելի շնորհքով և ճաշակավոր և, կարելի է ասել նույնիսկ գեղեցիկ։ Մեր հին գրականության լավագույն նկարագիրներից են, օրինակ, նրա գրածները Ոստան ավանի, Աղթամար կղզու շենքերի՝ Աղթամար քաղաքի և Աղթամարի եկեղեցու մասին (Գլ. Զ․ է. Ը․ էջ 290 — 299)։ Այս վերջինը իր զարդաքանդակներով մնում էր մինչև մեր օրերը և հիացմունքի արժանանում և թերևս դեռ մնում է, եթե չի ավերվել։

«Ամենեցուն իսկ ընթերցասիրաց յայտնի են՝ զի այր արծաթասէր որով դելույ զպարանոցն լաւագոյն համարի, քան եթէ գանգ մի տուժել յարծաթոյն. և եթէ զարեգակն տեսանիցէ՝ ասէ, չեմ ծարաւի, և ոչ երբէք արբից ի քէն ջուր․ մատս ինձ արծաթ։ Իսկ բարք անարծաթասէր գալով թագավորին, զուտ և մաքուր մնալով յայսպիսի մծավէր ախտէ՝ խնամ անէ ոչ միայն անձինն զբոսանաց, այլ և րնու աշխարհիս Հայոց տայ զմթերս գանձուց ի ձեռս գործավարաց և արուսետավորաց՝ պարսպաւորել ամրութեամբ զբլուրս գագաթնաւորս և զանառիկ ամրոցս բերդից ի զավասո և ի միջոցս երկրի, ի պետս ապաստանի փախուցելով ի հինից և ի խռովութեանց ստոր ազգաց․ յորոց ի բազում ամրացաց պարսպելուց յիւր անուն՝ երկուս տեղիս կարի իմն յարէ հաճեալ նուաճէ ակնակառոյց լինելով․ մինն առ եղերը ծովուն, որ է աւանն Ոստան ի գաւառվ Ռշտունեաց, որ է յոյժ բարեխառն, ի չորից ծագաց երկրի ոգոց առ հասարակ նա շնչելով․ նաև ծառովը պտղաբերովք սաղարթեալ և այգեւէտ բազմութեամբք յոյժ վայելչացեալ զարդարի․ ըզծեն և ազրիվրք բարեխառնք շուրջ զքաղաքուն, օգնականութիւն մատուցանելով մարդկան ի բազում պէտք, այլ և ի հարուակողմէ կուռէ ամրոցին մերձ կայ բարձրաբերձ լեառն Արաքս, որ ի գարնանային եղանակ ամբարեալ պահէ յինքան զգալարութիւն արմատոց և ծաղկանց և զձիւնահորս ամբարձեալ ի պէտք թագաւորաց, և ամենայնի որ ցանկացի ոք ասնուլ։ Նաև ի գլխոյ լերինն հատեալ իջանեն գետք սահանակարկաջք յորդահոսք, որով ոռոգանի երկիրն առ հասարակ․ որք և ի ծով անկանելով՝ ըդխեն ձկունս մանունս առ ի պէտո վայելչութեան բնակչաց աշխարհին, և ամբարեն ինչս բազումս ի գանձս թագաւորաց, զոր և արքայի առեալ նուիրե ի զարմանս աղքատաց։ Եւ ինքն գաղաթն ամրոցին է ծովահայեաց և յոյժ վայելուչ։ Եթե շարժեսցի ծով յուղեալ ի հողմոց՝ ձաղկաձե ալիքն զբոսացուցանողք և վայելուչ երեին․ և եթե մաքուր յոդայ լինիցի՝ զամենեցուն աչս գրաւե զիւրն և փողոցս հրաշալիս պատկերակերպս և ազգի ազգի յօրինուածս, զոր ոչ բաւեմ պատմել։ Պարպէ և զծովակող զօրաւոր վիմոք, դնելով զհիմունքն յանհնարին խորութեան, շինե ի գլուխ պարսպին ընդդէմ ծովուն տաճար մի ճեմարանոց ոսկեզարդ և պէսպէ պաչուչեալ զեդովք, արեգակնահրաշ ճառագայթանե ի խաղանս աչաց և յուրախութիւն սրտի ինքեան իւրոց արժանեացն․ իսկ զբանս կազմեալ կամարաձևս, օդարելս, զովացուցիչ, միանգամայն և լուսանցույց զխաղացո, որք ի ծագելն ի մատնել արեգականն փայլատակելով ի վերայ ծովուն՝ շող գործեն ի սիրտս տաճարին, ի յերփն երձն շրջշրջելով զորոշեալ պատկերատիպն ր զանազան յորինուածոն՝ զմիտս հիացուցանէ զտեսողացն, և ի վեր անգղ անցանէ քան զպատմողաց գիտութիւն։ Իսկ մեր ի բազմաց զտակառն յիշատակելով ահա ստացաք որ ինչ յաղագ Օստանն աւանի» (էջ 391 և հա․ Տես և Աղթամար քաղաքում շինած պալատի նկարագիրը(էջ 395 և հա․))։

Այսպիսի հատվածների մեջ Անանուն Արծրունին հանդիսանում է իբրև իսկական գրող։ Եվ Թովմա Արծրունու երկը կարդալուց հետո՝ ընդ-