Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաս անգամ չկար մատյանների մեջ գրված, նույնիսկ օտար լեզուների տաոերով, հիմա Մաշտոցը բերում էր աջողությամբ հորինած հայերեն նշանագրեր և հայերեն թարգմանված ու գրված Ասավածաշնչի մի գիրքը (գուցե և մի քանի գրքեր): Նրա հեա գալիս էին և այն երիտասարդները, որոնց ուղարկել էր թագավորը, որոնք և պատրաստված էին թարգմանություններ անելու: Գրից ու գրականությունից զուրկ ժողովրդի համար վերջապես լրացվել էր գիտության աղբյուրը։ Բացվել էր Մաշտոցի, Օահակի-ե նրանց աշակերտների համար գործունեության ընդարձակ ասպարեզ: Այժմ նրանք կարող էին «համաշխարհի», ամբողջ Հայաստանի մասին հոգալ: Դրա համար նրանք երեք բան միաժամանակ էին կատարում թարգմանել, գրել և ուսուցանել: Թարգմանություններն և արտագրությամբ բազմացրած գրքերն անհրաժեշտ էին աշակերտներին հայերեն լեզվով սոսում տալս, եաժար:

Մաշտոցը և՝ թարգմանիչ էր, և «ուսուցող»։ «Շասաիճան» իսկ վարդապետություն գեղեցիկ՝ երանելին «հասանէր»,— վարդապետության, այսինքն ուսուցչության. գեղեցիկ աստիճանին հասավ երանելին, գրում է կորյունը։ Սամոսատից վերադառնալուց հետո մինչ փութանակի թարգմանություններ էին անում, Մաշտոցը միաժամանակ և իր ուսուցչությունն և «աոաքելությունն» էր շարունակում: Նա իր «առաքելական» գործունեությունը վերսկսում է Մարաց կողմերում, ուր, ինչպես տեսանք, փախել էին քրմերը Գողթնից, և որոնց բնակիչները դժվար մատչելի էին իրենց բարքի և «խեցրեկագույն և խոշսրագույն լեզվի» պատճառով: Բայց Մաշտոցն այժմ ավելի զորեղ միջոց ուներ. նա շնորհիվ հայերեն գրի ու դպրության կրթում, սովորեցնում է նրանց «շատ տարիների ծնունդներին» և նույնիսկ «պարզախոս հռետորականներ» է դարձնում:

Այդ միջոցին առաջ է գնում Ասավածաշնչի թարգմանությունն ու «գրելը» և հարմարություն է ստեղծվում ուսուցման գործն ընդարձակ չափերով կատարելու: Ուսման կենտրոն դաոնում է բնականաբար թագավորների և քահանայապետների նստավայրը, Վաղարշապատ մայրաքաղաքը: Շատ աշակերտներ են ժողովում այնտեղ, շատերն էլ հենց իրենք են գալիս «նորագյուտ վարդապետության», հայերեն լեզվով ուսման համար, «ի բացեալ ադրիւրն գիտոլթեանն Աստուծոյ», նրանց սովորեցնում ու կրթում են և ուսուցիչներ են պատրաստում անգետ մարդկանց համար: Երբ այդ աշակերտները կատարելագործվում են, նրանց խումբ-խումբ ուղարկում են Հայաստանի զանազան կողմերը հայերեն գիր ու գրականություն սովորեցնելու: Այդ խմբերից մեկի մեջ եղել է և Մաշտոցի կենսագիր Կորյունը։ Բացի այդպիսիներից՛ նրանք. Մաշտոցն ու Սահակը, Վաղարշապատում սովորեցնում են արքունիքի մարդկանց և ազնվականներին։ Աահակն ուրիշների թվի մեջ՝ ուսուցանում է ավելի Մամիկոնյան տոհմի մարդկանց, որոնց առաջինն էր Վարդանը, իր՝ Սահակի թոռը, ապագա հերոսը Վարդանանց պատերազմի:

Ապա կաթողիկոսը մնում է Այրարատում «կայենականներին», այսինքն զորակայաններում կենտրոնացած մարդկանց սովորեցնելու[1], իսկ 1

  1. Այո մասին աես՝ Կորյուն, Վարք Մաշատոցի, ևրեան, 1961 թ., էջ 112», ծան. 89, ո