Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասորական ազդեցությունը, և Սահակ կաթողիկոսն ինքն էլ իր կյանքի վերջին տասնամյակում զրկվում է կաթողիկոսական իշխանությունից, և նրա աթոռը գրավում են ասորի եպիսկոպոսներ: Միաժամանակ և մոգությունը 5-րդ դարի կեսից սկսած՝ փորձում է տիրանալ և Հայաստանում:

Մաշտոցի ու Սահակի գործունեությամբ, սակայն, մշակված էր սեփական ազգային գաղափարախոսություն, կար արդեն ինքնագիտակցության եկած և լավ պատրաստված ու հոգեպես զինված մի սերունդ, որ չէր կարող հեշտությամբ զինաթափ լինել: Սկսվում է մի զորեղ կուլտուրական պայքար, մեկ-մեկ նաև ոազմական կռիվ (Վարդանանց պատերազմը և Վահանանց զինյալ մաքառումը) Սահակի ու Մաշտոցի աշակերտների և սրանց աշակերտների ընդդեմ պարսկական և ասորական, հետագայում նաև հունական ոտնձգությունների։ Նրանք կարողանում են պաշտպանել քրիստոնեությունը մոգությունից և հայոց եկեղեցին՝ ասորիներից ու հույներից: Քաղաքական անկախությունը կորցնելուց քիչ առաջ սկսված այս պայքարի գործը հետագայում ավելի ևս ընդարձակվում է, և կարողանում են դրանով պաշտպանել հայկական աոանձնահատկությունները: Կազմվում է ազգային ինքնագլուխ եկեղեցի, որ դարեր շարունակ կատարում է իր ժամանակի համար լուսավորական դեր իր կուլտուրական գործոններով ու հիմնարկներով։

Այսպես, այս հանգամանքներով ահա, մեր գրականությունը 5-րդ դարից ի վեր թևակոխում է իր զարգացման երկրորդ էտապը: Ստեղծվում է եկեղեցա-֊քաղաքական գրավոր դպրություն, որ իր ձևով ու բովանդակությամբ խիստ տարբեր է Արտաշես Ա-ի և Մեծն Տիգրանի օրով սկսված ավանդական բանահյուսությունից, բայց իր էական առաջնորդող գաղափարով, ընդհանուր միտումով, հանդիսանում է իբրև շարունակություն 3-րդ և 4-րդ դարերի պատմական իրականությամբ ծագած «Պարսից պատերազմ», նոր ավանդական վեպի։ Եթե այս վերջինիս գլխավոր մոտիվն էր զենքով մաքառում, կռիվ պարսիկների դեմ՝ հայկական ազգային անկախության համար, այս նոր գրականությունը, գրավոր դպրությունն, ինքը մի զենք էր կուլտուրական պայքարի ու մաքառման համար ընդդեմ պարսիկների, ապա հույների և արաբների, նույն նպատակին ծառայում էին իսկապես նաև թե քրիստոնեական–կրոնական ոգու և գաղափարախոսության ծավալումը կյանքի մեջ և թե մաքուր կրոնական գրվածքները, քանի որ սրանք էլ վերջին հաշվով մաքառելու միջոցներ էին ընդդեմ հեթանոսության—պարսիկների և արաբների, իսկ դավանաբանական երկերն՝ ընդդեմ հույնների։

4. Վանքեր ու դպրոցներ։ — Այս մաքառման գրականության ակութներն էին վանքերը, վանական-եկեղեցական դպրոցները: Մաշտոցը, բացի քրիստոնեություն և հայկական դպրություն տարածելուց՝ շատ տեղերում հաստատում է վանքեր, ինչպես Գողթնում, Սյունիքում։ «Եվ դարձեալ բազում և անհամար գունդս վանականաց և ի շէնս և յանշէնս․․․ բնակեցուցեալ հաստատէր»,- գրում է Կորյունը: Այդ վանքերն առաջին հերթին, հարկավ, արտահայտություն էին կրոնավորական բարեպաշտական կյանքի, որին նվիրվում էին 3-րդ դարերում նույնիսկ շատ ուժեղ մտքի ու