մեր նոր գրական լեզվի համար և իր հնչյուններով ու բառերի անաղարտ պահպանումով շատ ավելի մոտ է գրաբարին, քան որևէ ուրիշ բարբառ, ինչպես, օրինակ, ունի գրաբարի պես՝ հարսանիք, և ոչ հարսնիք, խարսնիս, հրսանիք, հարսինք և այլն, ինպես ուրիշ բարբառների մեջ։ Չհիմնավորված կամ շատ թույլ հիմնավորված մի կարծիք է այն, թե իբր Տարոնի բարբառն է դարձել գրական լեզու, թե Մաշտոցը, որ Տարոնի մի գյուղից էր, իր գյուղի բարբառն է դարձրել եկեղեցա-գրական լեզու․ Այդ անընդունելի է։ Ինչքան էլ Մաշտոցն ազդեցիկ լիներ, նա չէր կարող այդ անել։
1. Աոաջին թարգմանիչներ և թարգմանություններ։ — Սահակը, Մաշտոցը և նրանց ավագ աշակերտները եղել են և առաջին թարգմանիչները։ Այդ աշակերտներն են՝ Հովսեփ Վայոց Ձորեցի կաթողիկոսը կամ կաթողիկոսական տեղապահը,—այս երկու անունով էլ կոչում են նրան, — Ղևոնդ, Վարդանանց պատերազմի ժամանակ մեծ դեր խաղացող Ղևոնդ Երեցը, որ նախորդի և ուրիշների հետ նահատակվել է Պարսկաստանում, այսինքն՝ սպանվել է քրիստոնեության համար, ապա՝ Հովհան Եկեղեցացի, Հովսեփ Պագնացի, Եզնիկ Կողբացի, Կորյուն, Մուշե, Աբրահամ Զենակացի կամ Աբրահամ Խոստովանող և ուրիշները։
Թե ինչ թարգմանություններ են արել աոաջին թարգմանիչները, և թե որ թարգմանիչն ինչ է թարգմանել, այդ մասին Կորյունը սակավ տեղեկություններ է տալիս։ Բայց և այնպես գիտենք, որ այդ շրջանում թարգմանական մեծ գործ է կատարված։ Այստեղ կդնենք այն, որ հիշատակում է Կորյունը․
Աոաջին գործը բնականաբար՝ է՛ր Աստվածաշնչի թարգմանությունը։ Ինչպես վերևում ասվեց, Մաշտոցը Սամոսատ քաղաքում արդեն իր երկու աշակերտների հետ ձեոնարկել է դրան՝ սկսելով Սողոմոնի Առակներից։ Թե նա, այնտեղ Աստվածաշնչի ուրիշ գրքեր էլ թարգմանել է թե ոչ, այդ մասին չի հաղորդում Կորյունը։ Երբ նա վերադառնում է, այն ժամանակ մեր երանելի հայրերը», այսինքն Մաշտոցն ու Սահակը,— ասում է Կորյունը,—ձեռնարկում են թարգմանության աշխատանքը, և այս «երկու հավատացյալների ձեռքով հայաբարբաո, հայերենախոս են դառնում» Մովսեսի գրքերը, մարգարեությունները, Պողոսի և բոլոր առաքյալների թղթերը, Ավետարանը։ Այս անունները հիշելուց հետո՝ Մաշտոցի վարքագիրն ավելացնում է, թե թարգմանության միջոցով երկիրն «առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր, ոչ միայն ժամանակաւ պաշտեցելոցն, այլ և յաոաջագոյն յաւիտենիցն, և ապա եկելոցն, սկզբանն և կատարածի, և ամենայն աստուածատուր ավանդութեանցն»,—շատ շուտով, իսկույն իմացան բոլոր եղած բաները, ոչ միայն ժամանակով կատարվածները, այլև առաջագույն հավիտենականությունը և հետո եկածները, սկիզբը և վերջը, և բոլոր աստվածային ավանդությունները։ Ուրեմն ամբողջ Աստվածաշունչը, նույնիսկ «Յայտնութիւն Հովհաննու» գիրքը, քանի որ «կատարածը», վերջը, վերաբերում է «աշխարհի կատարածին», վերջին, որի մասին խոսվում է այդ գրքի մեջ։ Թե որ լեզվից են թարգմանել Աստվածաշունչը, այդ մասին չի հիշում Կորյունը։