Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպեսզի Հավատացյալների կրոնկան զգացմաւնքնեբը չվիրավորվեն,– այդ գրքի բովանդակությունը ժամանակակից հասկացության ու հայացքների համեմատ դարձնելու նպատակով։ Այլաբանական մեծության հեա միաժամանակ գործագորւմ էին նաև մթին, դժվար հասկանալի կտորների բառական բացատրությունը։ Հետագայում, սակայն, շատ սիրելի է դառնում և այդ անհրաժեշա է համարվում հաճախ նույնիսկ անձնական նրբությունը ցույց տալու համար։ Այսպիսով առաջ են գալիս և կուտակվում մեկնություննեբը։ Մեր գրականության սկզբում հենց Սահակ կաթողիկոսն ու Եզնիկ Կողբացին թարգմանել են Ա Գրքի շատ մեկնաբանություններ․ Եվ այդպիսի երկերի թարգմանություններով էլ շատ հարուստ է մեր հին գրականությունը։ Թարգմանված և սիրված են եղել Հենց Փիլոն Եբրայեցու բազմաթիվ աշխատությունները, որոնց մի քանիսի հունարեն բնագիրները կորած են։

Այդ մեկնություններով, ինչպես վերևում ասվեց, պարզվում են եկեղեցու սկզբունքները, առաջ է գալիս քրիստոնեական ստվածությունը, որոշվում է դավանանքը, որ Հաստատվում է աոաքին երեք տիեզերական ժողովներով. Բայց վեճերն ու կռիվներն այդ մասին չեն գագարում, ուստի և զարգանում է մի հարուստ գրականություն տեսական-գավանարանական բնավորությամբ ժամանակի փիլիսոփայությունն իմացող կարող անձերի, «եկեղեցու հայրերի» ձեոով։ Գա «սուրբ հաց» կամ պատրիստական, հայրաբանական գրականությունն է, որից նույնպես ունենք շատ թարգմանություններ։

Այս գրական տեսակների վրա պետք է ավելացնել փիլիսոփայական, ճարտասանական և քերականական գրվածքները, այլև պատմությունը, ասանձապես Եվրսերես Կեսարեցու «Քըտնիկոն» և «Եկեղեցական պատմությունը», որոնք երկուսն էլ հնուց թարգմանված են հայերեն։ Երկրորդը, ըստ Մովսես Խորենացու վկայության, թարգմանել է տվել Մաշտոցը , և պարզվում է, որ այղ գիրքը թարգմանված է 410—420 թվականների մեջ[1]

Պատմական գրվածքների կարգին են պատկանում նաև վկայությունները, որոնք քրիստոնեական հավատի համար չարչարվածների և սպանվածների նահատակության պատմություններ են, ինչպես և օբբախոսություններն ու վարքաբանությունների - «սրբերի» կենսագրությունները։ Դրանք սահմանված են եղել բոլոր հավատացյալների ընթերցանության համար և կարդացվում Էին նույնիսկ եկեղեցում։ Այսպիսի երկերի հիմնական մասն է միայն պատմական։ Որրի կյանքի իրական եղելություններից առնվում էր միայն այն, ինչ որ համապատասխան էր վարքագրի նպատակին, մնացածը քերդողական ստեղծագործություն էր։ Նպատակն էր տարածել և հետաքրքրություն առաջացնելով յուրացնել տալ եկեղեցու գաղափարները։ Հեղինակներն աշխատում Էին ընթերցողների մեջ բարեպաշտություն զարթեցնել, ձգտում էին իրենց գրվածքների իղեալականաց

  1. Շողակաթ Ս․ Էջմիածին հայագիտական ժողովածու, Վաղարշապատ, 1918, էջ 158 և նաև «Հայ մատենագրության հնագույն թվականները», Գալուստ Տեր Մկրտչյանի