փոխանակ գործ են ածել՝ ըհ, հը, հ, տառացի հետևելով հունարենի g'v նախդիրին։ Թե ինչպես են ծագել այս ոչ անհրաժեշտ նորաձևությունները և արդյոք սրանք որևէ բարբառի հետևողությամբ են գործածված, ինչ որ մասամբ հավանական է, այդ դեռ չի ուսումնասիրված։ Այդ ամենը չի յուրացրել հայերենը։ Ինչքան էլ շատ կարդացվել են հունաբան կրոնական և այլ թարգմանությունները, բայց հունարենի խորթ շարահյուսությունն ևս չի ընդունել մեր լեզուն։ Այսուամենայնիվ հայերենը հունաբան դպրոցի ազդեցությամբ ավելի ընդունակ է դարձել գիտական մտքեր, վերացական գաղափարներ արտահայտելու և ճոխացել է նորանոր բառերով և բառակապակցության նոր ձևերով։
Բայերի կամ բայաբների վրա դրվող նախդիրները կամ նախաբայերը, որ մեծ դեր էն խաղում հունարենում ու լատիներենում, նոր լեզուներից՝ ռուսերենում ու գերմաներենում,-նախագրաբարյան շրջանում արդեն մեծ մասամբ կիրառությունից դուրս են ընկել։ Դրանց փոխարինել են սովորաբար մակբայները, օրինակ՝ արտաքս կամ՝ [ի դուրս] բերել, ի բաց տալ, փակել ի ներքո, նայել շուրջը, նույնպես և աշխարհաբարում՝ դուրս բերել, շուրջը նայել, մոտ կանչել և նմանները։ Լեզվի այս հատկությունը՝ գիտական տերմինների, մանավանդ գոյականների նկատմամբ՝ ստեղծում է մեծ անհարմարություն։ Այս նկատել են գիտական գրքերի առաջին թարգմանիչները հենց 5-րդ դարի երկրորդ կեսին և լեզվի այս թերին լրացնելու համար՝ իրրև նախաբայ գործ են ածել մի շարք փոքր բառեր կամ բառերի արմատներև սրանցով բաղադրել են նոր բառեր հունարենի նախդրավոր բառերի համապատասխան նշանակություններով։ Դրանք մեծ մասն այժմ շատ սովորական գործածական բառեր են նոր գրական լեզվի մեջ, ինչպես, օինակ՝ առոգանություն, ամացույց, բաղկանալ, բաղդատել, բացատրություն,դերանուն, ենթակա, մականուն, նախադասել, ներգործություն, շարադրություն, պարբերություն, ստորադաս, ստորագրություն, հարաբերություն, տարբերություն, տրամադրություն, արտաբերություն, ենթադրություն և այլն։
Հունաբան դպրոցին հատուկ են համարվում հետևյալ փոքր բառերով կամ արմատներով կազմությունները՝ աս, ոպ, բաց, արա, ներ, բաղ, փող, շող, շար, ջոկ, յար,տար, տրամ, պար, ջակ, ենթ, ստոր, մակ, վեր, նախ, գեր, դեր, փոխ, հոմ, համ[1]։ Սրանց պետք է ավելացնել և մի քանի ուրիշները՝ յառաջ(առաջ), շուրջ, հակ և այլն։ Արդարե, մի քանի այդպիսի կազմություններն իսկույն մատնում են իրենց պա-կանելը հունաբան դպրոցին, բայց ընդհանրապես սխալ է ընդունել, թե ամեն այդպիսի կազմություններ, այսինքն կազմության ձևեր, նշան են հունարեն դպրոցի։ Ոչ–հունաբան գըրվածքներում արդեն կան բասեր, որոնք նույն կազմությամբ են։ Այդպես, օրինակ, ունենք տոյնուլ (Եզնիկ, Ղազար Փարպեցի), առկայծել (Ս. Գիրք), ըստ այսմ կազմված են՝ առադրեյ, առասութիւն, առոգանություն, առձեռն (Դիոն. Թը,) աոձայնել։ Ունենք՝ վերադիր, վերակացու, վերարկու, վերբերել(Ս. Գիրք), վերաբերել (Ղ․ Փարպեցի՝ «Թուղթ», «Յաճախապատում»), որոնք նմանությամբ կազմված ե՝ վերծանել(Դ․Թը), վերակոչել, վերագիր, վերատրութիւն։Ոնենք՝ տարագիր, տարածե;, տարակուսել, տարաժամել(Ս․Գիրք),դրանց նմանությամբ՝ տարաբերել, տարբերել։ Ունենք՝ առաջադրութիւն(Ս․ գիրք) յառաջագիտություն, յառաջագրել(Եզնիկ), յառաջատես, առաջարկություն(Ղ․ Փարպեցի), յառաջադէմ, յառաջագետ, յառաջագույն(Յաճախապատում), որոնց նմանությամբ՝ յառաջաբերութիւն(Դ․Թը․)։ Ունենք՝ նախակարգ, նախաբանել(Կորիւն), սրանց նմանությամբ՝ նախագաղափար, նախադասել, նախադրութիւն(Դ․Թը․)։ Ունենք՝ շրջագայութիւն(Յախճապատում), շրջափակել(Ղ․ Փարպեցի),դրանց նմանությամբ՝ շրջաբերեր։Ունենք՝ պարփակել, համազոր, շարալեեալ, հակամիտել, ներգործութիւն, ներգործել, բացայայաել (Յաճախապատում), շարադրեալ (Ղ․ Փարպեցի),բացատալ (աի րաց աալ․ Եղիշէ)։
- ↑ Ն․ Աղոնց-Արունստ Դիոնիսնայ և այլն, էջCLXXXIV