Վասն թռչնոյ որ կոչի փիւնիկա. —Է թռչուն մի, որ կոչի փիւնիկա: Յևա երեսուն ամի դառնա ի ծառան Լիբանաու, և յնու դերկոսին թևսն իւր խնկոց, և երթա ազգ առնէ ամկն յԱրեգ քաղաքի յամոևանն փառնուտ կամ ի պաըմոփի, այսինքն արեգ կամ ի քաղոց. և քուրմն իբրև իմանայ մատնէ լնու զմաքիլոն որթափայտու, և ելանէ [թռչունն] ի քաղաքէն ի բադինն, իւրով լուցանէ զկրակն և անձամբ զանձն իւր այրէ: Եւ վազին մատնէ քուըեն և որոնէ գրագինն և դատնէ որդն ի մոխրին և երկրորդ աւուրն թևս դարձնեն և գտանի ձագ թռչուն և յերրորդ աւուր հրամարէ իբրև զառաջինն ի քրմէն, և թռչի երթա, բնակէ ի հին տեղին:
Իսկ եթէ թռչունն իշխանութիւն ունի սպանանել զանձն. անմիտք, ընդէ՞ր ամբաստանէք զբանէն աետոն, որ ասէր. իշխանութիւն ունիմ զնել գնա և իշխանութիւն ունիմ դառնալ Փիւնիկաս օրինակ զփրկիչն բերէ. քանզի նա երկնքից եկն և երեր գերկոսին թևան լի խնկոք անուշահոտութեամբ և երկնաւոր պարգևոք լցոյց զմեզ:
Սրա փոխանակն է հետևյալը.
Դարձեալ ասէ վասն հաւուն, որ կոչի արմաւ. ի Փիւնիկեցոց աշխարհին է. դա տա մայրին Լիբանանու մոտ ի խունկս անուշո և տարածանէ գթևո իւր և առնու ի խնկոցն և ի փայտիցն և շինէ իւրն ըսյն. և ի սկսանելոյն մինչև ի վերջն լինին ամր. ս |=500| և իբրև կատարէ. մատնէ ի ներքո և ուրախանա. և ցաէ զիւր անձն և հուր վառէ յիւր անձնէն և անկանի ի տուն և այրէ զաունն հանդերձ իւրմով դաւուրս |=ծ| և — յաուր երրորդանի գտանի անդ որդն մի ի նեխեալ մսին. և գոացեալ աւր ըստ աւրէ՝ լինի գազան իբրև զառաջինն:
3. Աշխարհիկ բովանդակությամբ թարգմանություններ բիզանդական գրականությունից՝ սակավաթիվ են, կամ գուցե եղել են, բայց չեն մնացել և կամ դեռ երևան չեն եկել: Հայտնիներից կարևոր է հիշել Սուտ-Կալլիոթենեսի «Պատմութիւն վարուց Աղեքսանդրի»[1]: Դա Ալեքսանդ Մակեդոնացու մասին, մեծ մասամբ գրքերից քաղած, մասամբ և ժողովրդական առասպելների ու զրույցների մի պատմվածք է, հին Հունաստանի հասկացությամբ գրված: Մակեդոնացի մեծ աշխարհակալն արևմուքից դեպի արևելք արշավելով՝ պատահում է ամեն տեսակ, հաճախ ֆանտաստիկ երևույթների ու հրեշների: Այս գիրքը սիրված է եղել հնումն և շատ լեզուներով թարգմանված: Մեզնում ես սիրված ընթերցանության գիրք է եղել: Կրտսեր թարգմանիչներից մեկը 5-րդ դարում այդ թարգմանել է ընդհանրապես ընտիր հայերենով, սակավադեպ հունաբան լեզվով: Թարգմանությունը հետագայում ենթարկված է փոփոխության և նույնիսկ վերամշակության ու հավելվածների:
4. Սրբախոոական և վկայաբանական գրվածքները կարևոր տեղ են բռնում թարգմանական գրականության մեջ: Դրանց մեջ կենդանի օրինակներ էին տրվում քրիստոնեական առաքինի կյանքի, քրիստոնեական կրոնի համար անհողդողդ հավատարմության և նահատակվելու:«Սրբոց վարքերի» կամ «Հարանց վարքերի» վկայաբանությունների թարգմանիչները մեծ մասամբ դեռ պարզված չեն: Դրանցից հիշենք միայն Մարութայի՝ «Պատմութիւն արևելեան վկայից» և «Ճառ ի վկայսն արևելքից», որոնց մեջ պատմված է Շապուհ Բ-ի (310—379) օրով Պարսկաստանում տեղի ունեցած
- ↑ Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, Վենետիկ 1843: Յակովբոս Տաշեան, Ուսումնասիրութիւնք Ստոյն Կալլիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վիեննա 1899: Այստեղ նաև բազմաթիվ աղբյուրների մասին: