Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու ընդարձակ հատված՝ «Գրիգոր Նարեկացի և ճգնավորական ողբերգությունը» և «Գրականության աշխարհականացումը 11-րդից 17-րդ դար» իր «Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության» ապակետիպ աշխատանքից (Երևան, 1923) և «Գրիգոր Նարեկացի» ուսումնասիրությունից, տպված «Ազգագրական հանդես»-ում, 1916թ.:

Նկատի ունենալով, որ նախ՝ վերածնության խնդիրները հավասար մշակվածությամբ չեն ներկայացված տվյալ հատորում (մինչև 14-րդ դար և 14-րդ դարից հետո), և երկրորդ՝ այս հոդվածում միևնույն խնդիրները տրված են խտացած և ամփոփ, Ինստիտուտը որոշեց այն տալ հավելվածների բաժնում (7-րդ հավելված)՝ անհրաժեշտ հապավումներով:

ԵՐՐՈՐԴ՝ ՏՊԱԳՐՎԱԾ ՄԱՍ

12. Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» այս մասը կազմված է «Արարատ» ամսագրում հեղինակի տպագրած «Ուրվագծեր 19-րդ դարու հայոց գրականության պատմությունից» հոդվածաշարքից՝ 1908 թ., էջ 890—904 և 1103—1115, 1909 թ., էջ 257—270, 321–334, 417—438 և 721—733:

Հրատարակության պատրաստելով նշված հոդվածաշարքը, որ հատորում զետեղված է «19–րդ դարի սկզբի գրաբար գրականությունը» վերատպությամբ, Ինստիտուտը կատարել է հետևյալը.

ա. Հանված է «Հարություն Ալամդարյան» գլուխը, իբրև նոր գրականության վերաբերող թեմա։

բ. Հոդվածաշարքի «Մեր նոր գրականության սկիզբը» գլուխը գրված է իբրև ներածություն 4-րդ շրջանի:

գ. Հոդվածաշարքը բաժանված է համապատասխան գլուխների և ենթագլուխների, որոնց տրված են վերնագրեր:

Սույն հատորին վերաբերող բանասիրական բոլոր աշխատանքները կատարել են ընկ. ընկ. Խորեն Սարգսյանը և Արամ Ղանալանյանը։ Սևագիր մասի տեքստը արտագրել է ընկ. Արփիկ Խաչանյանը: Ամբողջ հատորի տեքստը համեմատել և ճշտել է ընկ. Ռուբեն Տոնյանը։

Հանգուցյալ գիտնականի ընտանիքը, հանձին նրա որդի Մհեր Աբեղյանի, թե՛ այս և թե՛ մասամբ նախորդ հատորի պատրաստման ու տպագրման ընթացքում ցույց է տվել անհրաժեշտ աջակցությունը, որի համար և Ինստիտուտը հայտնում է շնորհակալություն:

Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ