Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշյալ չգրված գլխի մասին, բարվոք համարեց հավելվածներում զետեղել՝ որոշ հապավումներով՝ վերև հիշված «Ներածությունը» (6-րդ հավելված):

Ինչ վերաբերում է այս հատորի մեջ զետեղված «Քուչակ Նահապետ» գլխին (որ մտնում է Մ. Աբեղյանի 1899—1900 թ. թ. կարդացած դասախոսությունների ցիկլի մեջ), ապա դեռ այստեղ առաջադրված են՝ լրիվ կամ սաղմնային վիճակում՝ այն բոլոր թեզիսները, որ բնորոշ են 1931 թ․ հեղինակի հրատարակած «Հին գուսանական ժողովրդական երգեր» հետազոտության համար:

Եվ իսկապես․ իր դասախոսությունների մեջ Մ. Աբեղյանը՝

ա. Նշում է Քուչակի և Ակնա ժողովրդական երգերի, հետևապես՝ հայրենների և անտունիների առնչությունը.

բ. Պնդում է, որ հայրենների առանձնահատկությունը պետք է որոնել նրանց տաղաչափական առանձնահատկության, հատկապես հայկական լինելու մեջ.

գ. Հայտարարելով մի կողմից, որ հայրենների ամբողջության մեջ պակասում է անհատական բնույթը և որ, մյուս կողմից, նրանց ոչ թե մի հեղինակի, այլ մի քանի հեղինակների վերամշակամներ են — Մ. Աբեղյանը դրանով իսկ սկսում է ժխտել այդ երգերի պատկանելիությունը Քուչակ Նահապետին:

Քուչակի մասին՝ Մ. Աբեղյանի ունեցած տեսակետի կազմավորման սույն սկբնական էտապի համար հետաքրքրական է այն, որ նա իր դասախոսություներում մի տեղ հայրենները դեռ իսկական ժողովրդական երգեր չի համարում, այլ «ժողովրդական՝ մշակություն կրած գրագետների կողմից»:

Հետագայում այս մտքին Մ. Աբեղյանը անդրադառնում է միայն հարևանցիորեն, 1923 թ. ձեառգրի իրավունքով հրատարակած «Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության» աշխատանքի մեջ ասելով, որ «դրանք [հայրենները] ժողովրդական երգեր են, միայն առանձնապես մշակություն կրած» (էջ 63): Նույնը նա կրկնում է հայկական վերածնության մասին 1941 թ. հրատարակած մեզ հայտնի իր հոդվածում (էջ 103), որ հիմնականում արտատպություն է «Համառոտություն»-ից:

Իսկ «Հին գուսանական ժողովրդական երգեր»-ում նա վճռականապես հայտարարում է, որ հայրենները «բերանացի ավանդված տաղեր են եղել և մեկ ժամանակի ու մեկ անհատի ստեղծագործություն չեն, այլ, ընդհակառակն, դրանց վրա աշխատել են բազմաթիվ սերունդներ, և դրանց փոփոխություն, վերամշակություն ու զարգացում կրել են բնականաբար, երգիչների բերանին, երգելու ժամանակ, այն էլ դարերի ընթացքում» (էջ 115, տե՛ս նաև էջ 62):

11. ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագրի» 1941 թ. N 5-6-ում (էջ 85—106) զետեղված է Մ. Աբեղյանի «Վերածնությունը հայոց հին գրականության մեջ» հոդվածը:

Այս հոդվածում Աբեղյանը նախ համառոտ խոսում է հայ գրականության պերիոդիզացիայի և վերածնության մասին ընդհանրապես, ապա բերում է