միջնադարյան մի շարք հայ գրչագրերում: Այդ վեպի ընտիր վարիանտներից մեկը (չափածո) «Պատմություն Ֆարմանի Ասմանի» վերնագրի տակ, հանդերձ ֆրանսերեն թարգմանությամբ, հրատարակված է Փարիզի «Անահիտ» ամսագրում (1904, NN 3—11 և 1905, NN 2, 4—9) եվրոպացի հայագետ Ֆր. Մաքլերի կողմից:[1]
Մ. Աբեղյանի կարծիքով, որ նա արտահայտել է Ինստիտուտի և Մատենադարանի մի քանի աշխատակիցների, Ֆարմանի վեպը ծագումով հայկական չլինելով հանդերձ (դա հավանորեն ընդհանուր արևելան մի սյուժետ է), ստեղծագործական արմատական մշակման է ենթարկվել հայ իրականության մեջ: Նա գտնում էր, որ հիշյալ վեպը իր գեղարվեստական արժանիքների շնորհիվ հանդիսանում է միջնադարյան հայ գրականության ուշագրավ հուշարձաններից մեկը, որը հատկապես աչքի է ընկնում իր կենդանի պատմվածքով, ժողովրդական պարզ լեզվով ու ոճով, սահուն-երաժշտական ոտանավորով:
Այս նկատառումով էլ, ահա, Աբեղյանը անհրաժեշա էր համարում՝ Ֆարմանի վեպը մտցնել հայոց գրականության պատմության մեջ:
ԵՐԿՐՈՐԴ՝ ՍԵՎԱԳԻՐ ՄԱՍ
7. Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պաամության» երկրորդ
հատորի այս մասը կազմված է հեղինակի՝ Գևորգյան ճեմարանում 1898–
1900 թվականներին և հետագայում կարդացած դասախոսությունների շարադրանքից (տես՝ «Արարատ», 1908, էջ 890 և ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագիր», 1941, N 5—6, էջ 85):
Օգտագործված ձեռագիրը ամփոփված է երկու տարբեր շապիկների մեջ, ըստ որում առաջին շապկի մեջ գտնվում են հատորիս «Տաղասացություն» բաժնի նյութերը, երկրորդի մեջ՝ «Պատմագրություն» և «Երգիչներ» (Սայաթ֊Նովա) բաժինների նյութերը:
Առաջին շապիկն ունի 68 համարակալված և մեկ չհամարակալված սովորական տետրակի չափի թերթեր, երկրորդը 48+23 թերթեր, ըստ որում
- ↑ Վեպի համառոտ բովանդակությունը հետևյալն է: Ասորեստանի Զարմանազան թագավորը ծերության հասակում ունենում է արու զավակ, որին կնքում է Ֆարմանի Ասման անունով: Մեծանալով Ֆարմանն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, իմաստությամբ և քաջությամբ: Պարսից թագավորի դուստր Շահիշապնուրինը լսելով Ֆարմանի համբավը և տեսնելով նրան, սիրահարվում է և հորից գաղտնի, երկու անգամ ծպտյալ այցելում նրան: Պարսից նշանավոր փահլևան Հնդի Փոլադը փորձում է դավել Ֆարմանին, սակայն վերջինս սպանում է նրան: Այդ բանի համար Ֆարմանը բանտարկվում է պարսից թագավորի կողմից, բայց շուտով իր հավատարիմ ընկեր Փայփառի ջանքերով նա ազատվում է բանտից և սիրած Շահիշապնուրինի հետ հայրենիք վերադառնալով, ամուսնանում: Ժամանակ անց, մեռնում Է Ֆարմանի հայրը, և նա դառնում է Ասորեստանի թագավոր: Ֆարմանը կատաղի կռիվներ է մղում Շահիշապնուրինին վերադարձնելու եկած պարսից թագավորի հետ և պարտության մատնում նրան: Շուտով Ֆարմանն ունենում է մի արու զավակ (Շահիշիրինին), որը մեծանալով դառնում է հոր նման գեղեցիկ, իմաստուն և քաջ մարդ: Հաղթողի երջանիկ ուրախ կյանքով 60 տարի ապրելուց հետո մեռնում է Ֆարմանը: Նրա տեղը Ասորեստանի թագավոր է դառնում որդին՝ Շահիշիրինը: