Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրապետի Հայաստան աշխարհի, ընկալեալ ի քաջ նահատակէն ի տեառնէն Գրիգորի, թարգմանեցաւ միայն յունէ ի հայ»։ Այս հիշատակարանն անպայման հետագայի գրություն է. Սահակի կանոնները վերագրվել են Ս. Գրիգորին, դրանց ավելի կարևորություն տալու համար: Կան և առանձին «Կանոնք սրբոյն Գրիգորի առաքելոյն Հայոց»։

Հետագայում առաջ են եկել և ուրիշ կանոններ, որոնք սահմանված են կամ հայոց եկեղեցական ժողովներով կամ առանձին հայրերից։ Դրանք, հետներն առած և «Կանոնք Աղուանից», ինչպես և առաջին երեք տիեզերական ժողովների կանոնները, այլև «Կանոնք առաքելականք» կոչվածները, կազմում են Հայոց եկեղեցու կանոնագիրքը։ Այս ժողովածուն, որ, ինչպես ընդունում են, կազմվել է Հովհան (Յովհան) Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ձեռով և հետո հետզհետե լրացվել է, հայոց հին դպրության մի կարևոր մասն է։ Աշխարհիկ գրավոր օրենսդրություն չի եղել մեզնում հնումն. մինչև 12-րդ դարն առաջնորդվել են սովորույթի դիրքով։ Բայց որովհետև եկեղեցական ժողովներին հոգևորականների հետ հավասար մասնակցել են և իշխանները, ուստի եկեղեցական կանոնները բռնել են և աշխարհիկ օրենքների տեղը։

Սահակ Պարթևից մնում են և երկու թղթեր։ Կոստանդնուպոլսի պատրիարք Պրոկղը 435 թ. ուղարկում է մի թուղթ Սահակին և Մաշտոցին, և սրանք երկուսը միասին պատասխանում են նրան։ Մի թուղթ էլ Մելիտինեի Ակակիոս եպիսկոպոսն է ուղարկել Սահակին, և սա պատասխանել է նրան։ Թղթերը կարևոր են դավանարանական տեսակետով[1]։ Սահակ Պարթևի անունով հայտնի են որոշ թվով հոգևոր երգեր ևս, որոնց մասին կխոսվի հետո։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

1. Կենսագրական։ - Մաշտոցի կենսագրությունը տեսանք վերևում։ Կարևոր է հետևյալ լրացումը բերել այստեղ։ Կորյունը պատմում է, որ երբ Մաշտոցը կարողանում է Կոստանդնուպոլսում կայսրից հրաման աոնել Արևմտյան Հայաստանում հայերեն դպրություն սովորեցնելու, միաժամանակ կայսրը նրան հրամայում է «և վասն ժանտագործ ազգին բարբարիանոսաց և եկեղեցեաց հաստատութեան»[2]: Երբ նա դպրոցների գործը կարգադրում է Արևմտյան Հայաստանում, «ապա յետ այնորիկ,— գրում է Կորյունը,— ձեռն արկանէր զդժպատեհ և զկամակոր բարբարիանոս աղանդն քննելոյ։ Եւ իբրև ոչինչ գտա– նէր հնարս յուղղութիւն ածելոյ, առեալ ի գործ արկանէր զթշուառացուցիչ գաւազանն, ծանրագոյն պատուհասիւք ի բանդս, ի տանջանս, ի գելարանս։ Իսկ յորժամ այնու ևս պակասեալ ի փրկութենէն գտանէին, խորաակեալս, ապա խ ա ն ձ ե ա լ ս, մ ր ե ա լ ս և գունակ գունակ խայտառակեալս, և յաշխարհէն կորզէին»[3]:

«Բարբարիանոս» (իսկապես՝ «բորբորիանոս») աղանդը հավանորեն համարում են նույնը, ինչ որ մծղնե (=մեսալյան) կոչված աղանդը, որ 5-րդ դարում տարածված է

  1. Տե՛ս «Գիրք թղթոց», մատենագրութիւն նախնեաց, Թիֆլիս, 1901, Է։
  2. Կորիւն, Վարք Մաշտոցի, Երևան, 1941, էջ 66։
  3. Անդ, էջ 68։