Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշտնջենաւոր» (էջ 10)։ Մնացած ամեն բան՝ արեգակ ու լուսին և աստղեր և չորս տարրերն էական ու մշտնջենավոր չեն։ Դրանք բոլորը, «թէ ջուր, թէ հուր թէ երկիր թէ օդ, թէ իցեն և թէ չիցեն՝ զայն ոչ գիտեն, և զսպասաւորութիւնն՝ յոր կարգեցան՝ անդադար մատուցանեն, վարելով այնր՝ որ կազմեացն զնոսա»։ Դրանք շարժվում և փոփոխվում են և շարունակ, բացի բանավորներից ու մտավորներից, անգիտակցաբար կատարում են իրենց սպասավորությունը[1]: Այդ ամենը, ուրեմն, որ էական, անփոփոխ և անշարժ ու մշտնջենավոր չեն՝ պաշտելի չեն, այլ պաշտելի է դրանց «կարգիչ և յօրինիչն», «շարժիչն և փոփոխիչն»։

Այսպես՝ Եզնիկը, հին աստվածաբանների արգումենտացիայով՝ աշխարհի—բնության գոյությամբ ու փոփոխմամբ ապացուցում է աներևույթ շարժիչ ու հորինիչ մի էության, մեկ աստուծու գոյությունը, և մերժում է տարրապաշտությունը։

Մերժելով տարրապաշտությունն ու բազմաստվածությունը, նա իբրև ելակետ ընդունում է միայն մեկ սկիզբ, մեկ էության և հետևողականորեն այդ մոնիստական հայացքն անց է կացնում մինչև վերջը։ Այդ էությունը, որ և հոգի է կոչվում (էջ 65), գոյություն ունի բնությունից առաջ և աշխարհի ու ամեն բանի արարիչն է։ Հետևաբար Եզնիկը հետևող է իդեալիստական փիյիսոփայաթյան, ինչպես առհասարակ քրիստոնեական ուսմունքը։

8. Մեկ բարի էություն.— «Չիք ինչ չար, որ բնութեամբ չար իցէ»։— Հիմնական խնդիրը, որ հարցասեր քրիստոնյաներն և ընդդիմակները դնում էին ընդդեմ մեկ էության, այս էր։ Եթե մեկ աստված կամ մեկ էություն կա և նա բարի է, «բարեաց արարիչ է և ոչ չարաք իրաց, ուստի՞ է խաւար, ուստի՞ են չարիք»։ Եվ Եզնիկը թվում է մի շարք չար, վատ բաներ։ Ընդդիմակները երկու էություն դնելով՝ բացատրում էին հենց չարի ծագումը, որ և Եզնիկը հերքում է, փոխանակ դնելով իր տեսակետը, որ և եկեղեցունն է։ Այն մեկ էությունը, մեկ աստվածը բարի է. նա չար բան չի ստեղծել։

Բարի ու չար բան չկա,–ասում է նա։ Աշխարհս կազմված է չորս տարրներից—հուր, օդ, ջուր, հող, որոնք և՛ բարի, և՛ չար են։ Դրանք

  1. «Յաճախապատում», «Ոչ փոխի… զի կեանք է և լոյս անփոփոխելի, որ ոչ անցանէ… որպէս էրն և՛ և կայ յաւիտեան» (Բ. 13 և հտն.): «Անփոփոխելի է աստուած, և փոփոխումն ունին արարածք. որպէս տղայն յերիտասարդութիւն, և երիտասարդ ի ծերութիւն, և ծերն չապականութիւն. և որպէս գարուն յամառն, և ամառն չաշուն, և աշուն ի ձմեռն, որ խափուցանէ զամենայն կենդանեաց յորդորումն և զտնկոց ե զբուսոց: Եւ արեգակն փոփոխումն ունի ըստ ժամանակաց ըստ սահմանելոյն աստուծոյ զերկայնութիւն աւուրց և զպակասութիւն… և այսպէս կայ ի սպասաւորութիւն ըստ հրամանի արարչին յարարածս: Նմանապէս և լուսին զիւրն ունի սպասաւորութիւն զժամանակացն զփոփոխումն ի մաշելն և ի լնուլն, զի նովաւ ծանիցուք զմաշումն երկրաւորացս և զնորոգումն յարութեան: Այլև աստեղք սպասաւորեն ի գիշերի նաւագնացաց, և ըստ այլ ևս շարժմանց, առ ի պէտս մարմնաւորաց. այլ ոչ ըստ հեթանոսական բարբաջմանցն, որ բախտս և ծնունդս ասեն» (ԻԲ. 244)։