Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոսրովն իր ազգականին օգնել է ուզում, բայց չի կարողանում, և ապա երբ Արտավանը սպանվում է, նա սկսում է իր վրեժխնդրության տասնամյա կռիվները։ Նա Արտավանի մահվան վրեժն առնելու համար՝ արշավում, հասնում է մինչև Տիզբոնի դռները.

Աւար առեալ զերկիրն ամենայն՝
Յապականութիւն դարձուցանէր
Զշինանիստ քաղաքացն,
Եւ ավանացն ցանկալեաց.
Զշէն երկիրն ամենայն՝
Թափուր և ավերակ թողոյր։

Պարսից թագավորը չի կարողանում նրան դիմադրել և պարտվելով փախչում է.

Փախստեայ լինէր առաջի նոցա.
Զհետ մտեալ կոտորէին
Զամենայն զօրսն Պարսից,
Եւ դաշտացն և ճանապարհացն՝
Ցիր դիաթաւալ կացուցանէին,
Եւ չարախտավար վատնէին,
Եւ անհնարին հարուածս
Ի վերայ հասուցանէին։
Եւ թագաւորն Հայոց դառնայր ի մեծ կոտորածէն
Մեծաւ յաղթութեամբ,
Եւ բազո՛ւմ աւարաւ,
Եւ ցնծալից ուրախութեամբ,
Ի կողմանսն Հայոց յԱյրարատ գաւառ,
Ի Վաղարշապատ քաղաք,
Մեծաւ ուրախութեամբ,
Եւ բարի անուամբ,
Եւ բազո՛ւմ աւարաւ:

Ագաթ., էջ 16, 18

Եվ այսպես տասը տարի ստեպ ստեպ «աւար առեալ աւերէին զամենայն երկիր սահմանացն, որ ընդ Պարսից թագաւորութեամբ և իշխանութեամբ էր»։

Պարսից թագավորը նեղն է ընկնում և, կռվի մեջ չկարողանալով բան անել հայերին, խորհրդի է կանչում իր մեծամեծներին։ Պարթև Անակը գալիս է Հայաստան, դավաճանությամբ սպանում է Խոսրովին, բայց ինքն էլ իր բոլոր ընտանիքով սպանվում է։ Պարսից թագավորը որ լսում է Խոսրովի մահը՝ «զուարճանայր, զուարթանայր, տօն մեծ ուրախութեան