Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախարարներին։ Պարսիկները չեն դադարում Հայոց թագավորի դեմ պատերազմելուց։ Հայոց արքայի զորքն էլ միշտ դիմադրում է նրանց հենց սահմանի վրա։

Եւ հանապազ կային ի քաջութեան,
Ի մարտ պատերազմի ի սահմանս Պարսից.
Եւ ոչ տային անխտիր արշաւել,
Աւերել զերկիրն Հայոց, և ոչ նայել։
Եւ կայր արքայ ի հանգստի,
Եւ աշխարհ ի շինութեան և ի խաղաղութեան
Զամենայն աւուրս կենաց նոցա։

Բուզ., Գ. 8

Վեպի մեջ դավաճանում են Դատաբեն Բզնունին և Աղձնիքի բդեշխը, որոնք անցնում են պարսիկների կողմը և վնասում հայերին։ Բայց վերջը հաղթում է թագավորն իր հավատարիմների ձեռով, առանձնապես Մամիկոնյան Վաչեի, և պատժել տալիս դավաճաններին։ Նույնպես մազքութների արշավանքի սկզբում անհաջողություն է լինում. զի զորքերը ժողովված չէին, և Վաչե զորավարը Հայաստանում չէր։ Բայց երբ նա գալիս է և հավաքում քաջ նախարարներին, այն ժամանակ մազքութներին բոլորին կոտորում են, նախ Ցլու գլուխ լեռան վրա, հետո Այրարատյան գավառում, Օշականի մոտ.

Եւ հասանէր անկանէր ի վերայ քանակին…
Եւ առ հասարակ ընդ սուր հանին զամենեսեան,
Եւ ոչ մի ոչ ապրեցուցանէր.
Եւ դարձուցանէր զբազմութիւն գերեացն։
Եւ յետ այսորիկ առնոյր զաւարսն,
Խաղայր, գնայր, երթայր իջանէր
Ի դաշտն Այրարատեան գաւառին…
Հասանէին, հարկանէին, սատակէին
Զօրսն Ալանացն և Մազքթացն,
Եւ Հոնացն և զայլոց ազգացն։
Եւ լնուին զդաշտն առապարացն
Առ հասարակ դիակամբ մեռելոց՝
Մինչ զի իբրև զգետ յարուցեալ՝
Երթայր արիւնն անհնարին,
Եւ ոչ լինէր թիւ զօրացն մեռելոց։

Բուզ., Գ. 7

Վերջը մարտի մեջ ընկնում է ծերունի Վաչեն. զորավարության գործը հանձնվում է Մամիկոնյան տան փեսաներին՝ Արշավիր Կամսարականին