Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի ձեռակապացն և յոտիցն երկաթոց
Եւ յանրոց պարանոցէն շղթայիցն սարեացն.
Եւ լուաց զգլուխ նորա,
Եւ լոգացոյց զանձն նորա,
Եւ ագոյց նմա պատմուճան ազնիւ.
Եւ էարկ նմա բազմականս, և բազմեցոյց զնա.
Եւ եդ առաջի նորա ընթրիս
Ըստ օրինաց թագաւորաց.
Եւ եդ առաջի նորա գինի,
Որպէս օրէն էր թագաւորացն.
Սթափեաց զնա և մխիթարեաց,
Եւ ուրախ առնէր զնա գուսանօք:
Եւ ի ժամ աղանդեր մատուցանելոյ՝
Եդին առաջի նորա միրգ,
Խնձոր և վարունգ և ամիճ, զի կերիցէ.
Եւ եդին դանակ նմա,
Որպէս զի հատցէ և կերիցէ զիարդ և կամեսցի։
Եւ Դրաստամատ մեծապէս ուրախ առնէր զնա.
Կայր յոտն, և մխիթարէր զնա։
Իսկ յորժամ արբեցաւ,
Եւ գինին եկն զակամբ նորա,
Արբեցաւ, հպարտացաւ և ասէ.
«Վա՜յ ինձ, Արշակայ.
Այս ես և այս, և յայսմ չափու,
Եւ այս անցք անցին ընդ իս»։
Եւ զայս ասացեալ՝ զդանակն, զոր ունէր ի ձեռինն,
Որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել,
Եհար ի սրտի իւրում.
Եւ անդէն սատակեցաւ,
Եւ մեռաւ անդէն ի նմին ժամուն,
Մինչ դեռ կայր ի բազմականին։
Իսկ յորժամ զայն ետես Դրաստամատն,
Յարձակեցաւ, եհան ի նմանէ զնոյն դանակ,
Եւ եհար յիւրում կշտին.
Եւ անդէն մեռաւ և նա՛ ի նմին ժամուն յայնմ։

Բուզ., Ե. 7

Բերենք մի հատված ևս մի գեղեցիկ դրվագից (Ե. 5), որի մեջ փառաբանվում է բոլոր հայ «զօրքի» քաջությունն ու տիրասիրությունը: Արշակը շղթայված, բանտարկված է Անուշ բերդում։ Պապը հռոմայեցիների օգնությամբ մտել է Հայաստան, և այնտեղից քշել են