Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսիկներին։ Բայց Շապուհը նորից հարձակվում է Հայաստանի վրա։ Հռոմեական և հայկական զորքերը պատրաստ են մարտի համար։

Եւ լինէին խառնուրդք ճակատուն.
Ի պարտութիւն մատնեցան զօրքն Պարսից։
Մանաւանդ գունդք նիզակաւորացն
Յարձակեալք մոլեգնեալք, քաջութեամբ,
Զախոյեանս ի վերուստ յերիվարացն յերկիր կործանէին
Յանդիման թագաւորին Պարսից Շապհոյ.
Եւ ընդ ընկենուլն խրախոյս բառնային,
Աղաղակելով ամենայն զօրքն,
Պատերազմիկք Հայոց համակ,
Զայս բանս ասելով, եթէ՝ «Ա՛ռ, Արշակ քա՛ջ»։
Զի զամենայն ախոյեանսն,
Զոր ի ճակատուն յայն սպանանէին,
Նմա՛ նուիրէին,
Իւրեանց առաջի թագաւորին Արշակայ.
Զի զամենայն, զոր սպանանէին, ասէին.
«Արշակայ թագաւորին մերոյ զոհ լիջիր»։
Եւ յորժամ Հայոց ազատանոյն ախոյենացն,
Նիզակաւորացն ռազմ արարեալ յարձակեալ,
Զզօրսն Պարսից նիզակաւորքն առեալ ընկենուին,
Ասէին ի խրախուսելն. «Ա՛ռ, Արշակ քա՛ջն»։
Իսկ յորժամ զենեալ գլխատէին զախոյեանսն,
Ասէին. «Արշակայ զոհ լիջիր»։

Շապուհը պարտվում է և փախչում։ Երբ նա հասնում է իր աշխարհը, ասում է.

«Զարմացեալ եմ ես զոր ինչ տեսի.
Զի իմ ի մանկութենէ, իմմէ,
Համակ ի ճակատու և ի կռիւ մտեալ եմ,
Եւ բազում ամք են, զի հասի ի թագաւորութիւն,
Եւ առանց կռուոյ ամ չեմ լեալ.
Բայց իմ ջերմ կռիւ զայս էր տեսեալ,
Որ այս անգամս դիպեցաւ ինձ։
Զի յորժամ Հայոց նիզակաւորքն առաջի կարգէին,
Այսպէս յարձակէին որպէս զլեառն մի բարձր
Եւ կամ որպէս զաշտարակ մի հաստաբեստ, հզօր և անշարժ։
Եւ յորժամ մեք զնոսա սակաւ մի շարժէաք,
Նոքա ի լեգէոն Հոռոմոց ապաստան լինէին.
Եւ նոցա զվահանափակսն բացեալ,
Զնոսա իբրև ի քաղաքորմ
Պարսպաւոր ամրացեալ ընդունէին։