Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծեծէր զարքայն Վարազդատ․
Այնպէս տանէր իբրև ասպարէզս չորս։
Եւ անդէն որդիքն Մանուէլի
Յարձակեցան մէն մի նիզակ ի ձեռն,
Հմայեակն և Արտաշէսն, սպանանել զարքայն։
Ինքն իսկ Մանուէլ աղաղակէր զկնի որդոցն իւրոց,
Եւ ասէր․ «Ա՜յ, մի՛ լինիք տիրասպանուք»։
Եւ նոցա լուեալ զձայն հօրն,
Վազվաղակի արագ արագ դառնային ի նմանէ։

Բուզ․, Ե. 37

Այսպես ուրեմն, կյանքի ու մահվան կռվի մեջ անգամ Մամիկոնյան սպարապետը քարոզում է «տիրասպան չլինել»։

3․ Հերոսը։— Հավատարմություն ու տիրասիրություն և տիրասպան չլինել, դրանք դեռ ի հերոսություն չեն տանում մարտիկներին։ Թագավորները նրանցից պահանջում են ավելին։ Ահա թե ինչպես է Պապ թագավորի ձեռը բռնելով՝ երդվում Մուշեղ սպարապետը.

«Կեցից և մեռայց ի վերա քո՛.
Որպէս նախնիքն իմ ի վերայ նախնեացն քո՛ց,
Որպէս և հայրն իմ ի վերայ հօրն քո Արշակայ,
Սոյնպէս և ես ի վերայ քո»։

Բուզ․, Ե․ 4

Պարսիկները Մերուժանի առաջնորդությամբ հարձակվում, ավերում են Հայաստանը։

Ապա իբրև զայս լսէին,
Թագաւորն Հայոց Արշակ
Եւ զօրավարն նորին Վասակ,
Հանդէս առնէին զօրացն իւրեանց։
Եւ գտան ի ժամանակին անդ,
Ընդ ձեռամբն զօրավարին Վասակայ,
Արք գործոց իբրև վաթսուն հազար,
Ընտիրք և պատերազմողք.
Որ միամիտը և միասիրտը էին,
Միաբանութեան գործոցն պատերազմին,
Հասանել մարտնչել
Ի վերայ որդւոց և կանանց իւրեանց,
Եւ ի վերայ աշխարհին.
Դնել զանձինս իւրեանց մինչև ի մահ