Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ Մուշեղ սպարապետն Հայոց…
Սպաս արարեալ և դիպէր գնդին Աղուանից,
Եւ առ հասարակ զամենայն զզօրսն սատակէր։
Եւ հասանէր Ուռնայրի արքային Աղուանից ի փախստեանն
Եւ նիզակաբնաւն ի կառափն մատուցեալ ծեծէր բազում,
Ասելով, թէ՝ «Այդմ շնորհս կալ,
Զի այր թագաւոր ես, և թագ ունիս.
Ես ոչ սպանից զայր թագաւոր,
Թէ կարի նեղ հասցէ ինձ»։
Եւ ութ հեծելով թոյլ ետ նմա փախչել,
Երթալ գնալ յաշխարհն Աղուանից։

Ճակատամարտի հաղթությունից հետո՝ քսուները Պապի մոտ ամբաստանում են Մուշեղին, որ նա թշնամուն չի սպանել և իբր նույնիսկ Հայոց թագավորին էլ նա սպանել է ուզում։ Թագավորը Մուշեղին հանդիմանում է, և նա պատասխանում է.

«Զիմ զընկերսն զամենեսեան ես կոտորեցի՛.
Իսկ որ թագս ունէին, նոքա իմ ընկերք չէին, այլ քո՛.
Եկեսցես, որպէս ես զիմսն սպանի, գոլ զքոյսն.
Այլ իմ յայր թագաւոր՝
Ոչ ձգեալ ձեռն երբէք որ թագ ունի,
Եւ ոչ ձգեմ և մի՛ այլ ձգել լիցի։
Եթէ կամիս սպանանել զիս, սպա՛ն։
Այլ ես, եթէ գայ ինձ ի ձեռն երբէք այր թագաւոր,
Որպէս եկն բազում անգամ,
Ես ոչ սպանանեմ զայր թագաւոր,
Որ գամ մի թագ ունի,
Եթէ ոք իսկ զիս սպանցէ»։

Բուզ., Ե. 4

Ահա թե ինչ գաղափարախոսություն է քարոզում վիպասանը։

Թագավորների անձի անձեռնմխելիության գաղափարը զարգացրած է և ուրիշ դրվագների մեջ։ Մանուել Մամիկոնյանն իր եղբայր Մուշեղի սպանվելու վրեժն առնում է Վարազդատ թագավորից: Նրանց գնդերը մարտնչում են միմյանց հետ։ Իրար վրա են հարձակվում և մենամարտում նաև Վարազդատն ու Մանուել սպարապետը։ Թագավորը պարտվում է և փախչում։

Եւ անդէն Մանուէլ,
Զտէգ նիզակին ի ձեռին կալեալ,
Եւ նիզակաւն ի կառափն մատուցեալ,