Ապա եբաց Մանուէլ զամենայն զանդամս իւր
Առ հասարակ առաջի ամենեցուն,
Մերկացաւ և եցոյց, զի քան զդրամ խայծ՝
Ոչ գտանէր ողջ ի մարմնի նորա,
Զոր խոցեալ էր ի պատերազմի…
Սկսաւ լալ և ասել,
Թէ՝ «Ես ի մանկութենէ
Համակ սնայ ի պատերազմունս,
Եւ մեծաւ քաջութեամբ զամենայն վէրս յանձն իմ առի.
Եւ ընդէ՞ր ոչ եհաս ինձ մեռանել ի պատերազմի,
Քան զօրէն անասնոյ մեռելոյ եղէ։
Զի լաւ էր ինձ, եթէ ի պատերազմի,
Մեռեալ էի ի վերայ աշխարհի…
Եւ ի վերայ Արշակունեաց,
Բնիկ տէրանց աշխարհիս,
Եւ ի վերայ կանանց,
Եւ ի վերայ որդւոց մերոց,
Եւ ի վերայ աստուածապաշտ մարդկանս,
Եւ ի վերայ եղբայրութեան, ընկերութեան,
Եւ մտերիմ բարեկամութեանն,
Զի՜ էր թէ հասեալ էր ինձ մեռանել։
Թէպէտ շատ զանձնս յանդունգն վարեցի,
Զվատթար մահս մահճացս եհաս ինձ մեռանել»։
Ահա ֆեոդալական ժամանակի հերոսը, վեպի հերոսական իդեալական տիպարը, վիպական արժանիքներով։ Հիշենք նույնպիսի հերոսի, բայց խնջույքի ժամանակ դավադրությամբ սպանված Մուշեղի վերջին խոսքը։
«Բայց իբրև եհաս ինձ մահս,
Թէ՜ ի վերայ ձիոյ դիպեալ էր»…
Հերոսն, ուրեմն, դարձյալ մեռնելու համար չի ցավում, այլ որ նա ձիու վրա ճակատամարտի մեջ չի մեռնում մի մահով, որ ֆեոդալական ժամանակի մարտիկի համար տիպիկ և պատվավոր էր։ Թշնամիներից մարտի մեջ չվախենալ մինչև վերջը, մինչև անգամ դաժան մահն աչքի առաջ ունենալով, ինչպես Վասակը Շապուհի դիմաց, — ահա անվեհեր հերոսը։ Մարտնչել և մեռնել աշխարհի և բնիկ տերերի համար, ահա թե ինչ է մեր այս մեծ վեպի կենտրոնական գաղափարը։ Աշխարհի և բնիկ տիրոջ համար մեռնելը տալիս է ռազմիկ հերոսների գաղափարականացմանը