Այսպիսով, Մանուկ Աբեղյանի «Հայոց գին գրականության պատմությամբ տվյալ հատորը բաղկացած է հետևյալ երեք հիմնական մասերից, ա) մշակված մաս, որ ամենից ընդարձակն է, ինչպես ասվեց, 11 —14-րդ դարերը, բ) սևագիր մաս, որ ընդգրկում է 15—18–րդ դարերը, և գ) տպագրված մաս («Արարատում»), որ ընդգրկում է 19-րդ դարի աոա– ջին տասնամյակներ։. Վերջին երկու մասերը հատորում անվանված են «Լրացում»-տարբերելու համար առաջին մասից։ Մի քանի խոսք այս բաղադրիչ մասերից յուրաքանչյուրի վերաբերյալ։
ԱՌԱՋԻՆ՛ ՄՇԱԿՎԱԾ ՄԱՍ
1. Մ.Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» երկրորդ
հատորի մշակված մասի ձեոագիրը պարփակված է 19 տետրակի մեք, որոնք համարակալված են - բացառությամբ 18–րդ տետրակի– իր իսկ Աբեղյանի ձեոքով։ Մ. Աբեղյանը համարակալել է նաև էջերը, ըստ որում իր ձեոքով համարակալումը նա հասցնում է մինչև 16֊րդ տետրակի վերջը, այն է՝ 1051-րդ էջը. 17 և 19-րդ տետրակների էջերը համարակալված են արդեն Մ. Աբեղյանի որդու, նկարիչ Մհեր Աբեղյանի ձեոքով, ինչպես եւ վերջինիս ձեոքով է համարակալված վերը հիշված 18-րդ տետրակը։ Ալս երկու տետրակները պարփակում են ձեոագրի 1052—1060 էջերը։ Ինչ վերաբարերում է 19-րդ տետրակի, ապա նրա համարակալումը նորից արված է Մ. Աբեղյանի ձեոքով, բայց ոչ իբրև 18-րդ, այլ 16–րդ տետրակի շարունակություն է ընդգրկում է 1052—106Օ էջերը. այս երևույթի բացատրությունը կտրվի սույն աոաջարանի երրորդ կետում։
Այս հատորը նախորդի պես ունի «Հավելվածներ» բաժին։ Առաջին
չորս հավելվածը նշված են իբրև հավելվածներ Մ. Աբեղյանի կողմից Լ մտնում են սույն մշակված մասի մեջ։
2. Իր ձեռագրի 19-րդ տետրակում— որը, ինչպես հայտնի կդաոնա
քիչ հետո, գրված է 16-րդ տետրակից անմիջապես հետո – Մ. Աբեղյանը 1059–րդ թերթի երկրորդ էջի վրա ունի հետևյալ նշումը իր անելիքի մա¬ սին.
Գրելիք (14-17-րդ դարեր) I. Եկեղեցական գրականության վերջալույսն և արևմուտը։ Հով– հան Որոտնեցի, Առաքել Ոադիքեցի, Առաքել Սյունեցի և այլն։ II. Վիպական գրականություն, III. Քնարերգուներ. Մկրտիչ Նաղաշ, Թլկուրանցի, Աղթամարցի և ուրիշներ, IV. Գուսանական երգեր—հայրեններ։
Չորրորդ շրջան — գրականության նորոգումը 17—19֊րդ դարերում։ Հետագայում, երբ Աբեղյանը ավարտում է սույն «գրելիքի» աոաջին